ԱԼԻԵՎՅԱՆ ՏՎԱՅՏԱՆՔՆԵՐ


Իլհամ Հեյդարօղլու հայտարարություններն աստիճանաբար ավելի ու ավելի հաճախ են բումերանգային անդրադարձումներ ունենում£ Ընդ որում, այսպես կոչված պետական քարոզչությունն այնտեղ այնքան փնթի ու թափթփված ձևով է կազմակերպվում, որ շատ հաճախ երկրի նախագահի հայտարարություններն ուղղակիորեն հակասում են հենց նրա ամենամերձավոր մարդկանց` տվյալ պահի պատահական ու անկեղծ խոստովանություններին£ Ո՞ւմ համար պարզ չէ, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավարն Իլհամի անմիջական դրածոն է£ Սակայն նախորդ շաբաթ այս պաշտոնյան ասել է, թե Ռուսաստանից Հայաստան երկնագույն վառելիք մատակարարող «Հյուսիս -Հարավ» գազատարի վրացական հատվածի գնման խնդիրն առայժմ քննարկման փուլում է£ Մինչդեռ թուրքական «Հուրիեթը», ոչ շատ առաջ հղում անելով Ադրբեջանի ղեկավարներին, գրել էր, թե գազատարի` իրենց կողմից գնման հավանականությունն 99 տոկոս է£ Այսուհանդերձ, խոսքը ոչ այնքան մեծ ու փոքր տոկոսների, որքան նավթագազային տիրույթների ընդլայնման ցանկության մասին է£ Սա հիմա ավելի ակնհայտ է£ Իսկ ադրբեջանցի պաշտոնյան ասել է նաև, թե իրենք ծրագրում¬նախատեսում են ձեռք բերել նաև Վրաստանի տարածքով անցնող բոլոր նավթային և գազային կապուղիները£ Եվ այս առումով «Հյուսիս-Հարավը» միայն մեկ «առավելություն» ունի. այն սեփականաշնորհելու վերաբերյալ վրաց խորհրդարանը համապատասխան որոշում է ընդունել, սակայն, բացի դրանից, խողովակաշարի հետ կապված մյուս բոլոր պայմաններն առայժմ անհայտ են մնում... Այսինքն, չի բացառվում, որ Վրաստանի տարածքում էներգետիկ գերիշխանություն հաստատելու Ադրբեջանի նկրտումները պաշտոնական Թբիլիսիի` իրեն բնորոշ կտրուկ ու մերժողական վերաբերմունքին արժանանա£ Այնպես որ, վստահաբար կարելի է նշել, թե այս անգամ էլ ստացվում է` ինչպես միշտ. Հեյդարօղլին նախ հրապարակավ բարձրաձայնում է իր մտադրությունները, հետո փորձում հասկանալ արդեն հրապարակայնացված ծրագրերի իրագործման հավանականությունը£ Մինչդեռ նման մանկամիտ խաղերը լուրջ դիմադրության են սկսել արժանանալ անգամ «ներքին թշնամու» կողմից£ Ադրբեջանն ընտրությունների է պատրաստվում, և Ի. Ալիևի ցանկացած սխալ, ի տարբերություն նախկինի, արդեն ոչ միայն ծաղր ու ծանակի է ենթարկվում տեղի ընդդիմության կողմից, այլև անմիջականորեն հենց նրա դեմ է ուղղվում£ Փաստորեն, հարևան երկրի նախագահը սխալվում է անընդհատ, բոլոր առումներով և ցանկացած քայլափոխի£ Անցյալի սխալներն էլ իրենց հերթին են բարդացնում իրավիճակը£ Ուշագրավ է, դիցուք, այս երկրում հայտնի «Ազադլիգ» պարբերականի հերթական բացահայտումը£ Ադրբեջանի օրըստօրե աղքատացող բնակչության նախընտրական կողմնորոշումներն է°լ ավելի հստակ դարձնելու նպատակով թերթը երկրի նախագահին պատկանող հերթական պալատի մասին է գրել£ Պարզվել է, որ 200 հեկտար զբաղեցնող առանձնատունն 8 մետր բարձրությամբ պարսպով է շրջապատված, իսկ կենտրոնում հոյակերտ պալատ է վեր խոյանում£ Անվտանգության աշխատակիցներն էլ 1 կմ շառավղով որևէ մեկին թույլ չեն տալիս տարածքին մոտենալ£ Նշվում է նաև, որ շրջակայքում փոքր¬ինչ համեստ տեսքով դղյակներ ունեն նաև բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ ու օլիգարխներ£ Մինչ «Ազադլիգը» հերթական մախաթն է պարկից դուրս հանել, Հեյդարօղլին այնպես է տրվել նախընտրական քարոզարշավին, որ նման «մանրուքներին» ուշադրություն դարձնելու ժամանակ անգամ չունի£ Ընդդիմության միավորման հավանականությունը նրան մի շարք բարդ խնդիրներ է առաջադրել, որոնց լուծման բանալին Իլհամը հազիվ թե գտնի£ Ի վերջո, մինչև նոյեմբերի 7¬ը` քվեարկության օրը, քիչ ժամանակ է մնացել, և իշխող կուսակցությունը բավական պարզունակ հակաքայլով օրերս հակադարձեց բոլոր մեծամասնական ընտրատարածքներում ընդդիմության թեկնածուներ առաջադրելու ծրագրին... Պարզվեց, որ նույնն էլ «Նոր Ադրբեջանն» է պատրաստվում իրականացնել` ամենուր թեկնածուներ առաջադրելով և փորձելով ավելի լայն ճակատով ընդդիմության դեմ պայքարելու խաբկանք ստեղծել£ Եվ որքան էլ հանրահայտ ընդդիմադիր Իսա Ղամբարը հայտարարի, թե փոքր է հավանականությունը, որ այս ընտրությունները որակական առումով կգերազանցեն նախորդներին, այսուհանդերձ, իրողությունն այն է, որ Ադրբեջանի նախագահը կտրուկ քայլերի է անցել, ինչը բնականաբար, տեղի ունենալիքի հանդեպ անսահման լավատեսությամբ լցված լինելու վկայություն չի կարող լինել£ Իլհամն այնքան տարօրինակ, իսկ նրա որոշումներն այնքան անկանխատեսելի են դարձել, որ այս օրերին անգամ Ադրբեջանում են դժվարանում մեկնաբանել, թե ինչպես ստացվեց, որ նա գրչի մեկ հարվածով իշխող կուսակցության ցուցակից հանեց այստեղ երևելի համարվող մտավորականներին, որոնք դեռևս իր հոր ժամանակներից հավատարիմ ալիևականներ էին համարվում£ Չի բացառվում, որ ազերի մտավորականների աստղաբույլը կամ նրա մի մասը շուտով ընդդիմության ցուցակում հանգրվանի, բայց մինչ այդ էլ ակնհայտ է, որ Իլհամի իշխանությունը դեռ քարոզարշավից առաջ սկսել է լրջորեն սասանվել£