Կրծքամոլը


21-ամյա ամերիկուհի Ժասմին Թրիդևիլը 50 հազար դոլար է ծախսել, որպեսզի երջանկանա 3-րդ ստինքով: Նա երազում է դառնալ MTV նոր հեռուստաշոուի հերոսուհին ու հանուն դրա խզել է հարաբերությունները ծնողների հետ, ովքեր ամաչում են իրենց դստեր նոր արտաքինի համար (տեղեկացրել է Metro-ն):

Գումար կուտակելու և պլաստիկ վիրահատություն կատարող վիրաբույժների հետ պայմանավորվելու համար այս տարօրինակ աղջիկը ջանացել է 2 տարի. դիմել է 60 բժշկի, սակայն ոչ մեկը չի համաձայնել Ժասմինին եռաստինք դարձնել: Վերջապես գտնվել է մեկը, ում անունը չի հրապարակվում` երևի հենց իր խնդրանքով:

Երջանիկ իր «երրորդությամբ», աղջիկը հիմա այլ մտահոգություն ունի.

- Այս վիրահատության համար ես ներդրել եմ ամեն ինչ: Եթե MTV-ի հետ իմ մտադրությունը չիրականանա, չգիտեմ, թե ինչ պետք է անեմ,- ասել է նա:

Թրիդևիլը որոշել է ճանաչված երիտասարդական հեռուստաալիքին վաճառել սեփական հաղորդաշարի նախագիծը:

Ավելի արտառոց է նրա մեկ այլ հայտարարությունը. ինքը չի ցանկանում հրապուրիչ լինել տղամարդկանց համար և որոշել է այլևս հանդիպումների չգնալ: (Die Welt)