«Երկիրը երկիր է»


Հաճախ ենք լսում «երկիրը երկիր չի» արտահայտությունը: Բայց այս հանդիպման բանախոսը վստահ է, որ մենք ունենք երկիր-դրախտավայր, որը պարզապես չենք ճանաչում:

Բնապահպան, լուսանկարիչ, Նախախորհրդարանի անդամ Եղիա ՆԵՐՍԵՍՅԱՆԸ «Նարեկացի» արվեստի միությունում այսօր հրավիրում է «ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ Է» խորագիրը կրող զրույց-հանդիպման:

Հանդիպման ընթացքում Եղիան լուսանկարների միջոցով կներկայացնի Հայաստանի բնության բազմաթիվ հրաշալիքներ, որոնք անհայտ են նույնիսկ Հայաստանում բնակվող շատ շատերին: Միասին կպարզենք, թե որ վայրերն են մեզ ծանոթ, ի՞նչ վայրեր կան, որտեղ չենք եղել, երբևէ չենք լսել դրանց մասին, չենք տեսել նույնիսկ լուսանկարներում:

Սրան զուգահեռ ցույց կտրվի նաև իրականության ցավալի կողմը` մեր բնության ավերն ու ոչնչացումը: Բնության ոչնչացման օրինակի վրա Եղիան կխոսի այն լրջագույն խնդիրների և համակարգային ճգնաժամի մասին, որ այսօր ունենք Հայաստանում: Միասին կքննարկենք, թե ինչպես կարող ենք կանխել այդ ավերը և հասնել արմատական լուծումների: