Սոս ՍԱՐԳՍՅԱՆ 85
«ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԱՍՏՂԸ»` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԼԵԳԵՆԴ


Հին ու նո­րա­գույն թա­տե­րար­վես­տի խտա­ցումն էր ար­դի հայ թատ­րո­նի նա­հա­պե­տը: Ծննդա­վայր Ստե­փա­նա­վա­նի թատ­րո­նում բնա­տուր շնորհ­նե­րով բե­մա­վո­րած հե­րոս­նե­րից կա­տա­րո­ղա­կան ար­վես­տի բար­ձունք­նե­րին կես­դար­յա ա­րա­րու­մով հանգր­վա­նած Ար­տիստ, ժրա­ջան Թա­տե­րա­շի­նա­րար, լայ­նա­խոհ Մտա­վո­րա­կան, իր հայ­րե­նի­քի Ծա­ռան, Քա­ղա­քա­ցին ու Տե­րը:

- Ինչ-որ մի ժա­մա­նակ մարդն ու­զեց ինքն ի­րեն ճա­նա­չել ու հո­րի­նեց թատ­րո­նը: Թատ­րո­նը հե­քիաթ է, բայց հե­քիա­թում պատ­մո­ղին լսող է պետք, ո­րով­հետև... Ո­րով­հետև աս­վում է, չէ՞, երկն­քից ե­րեք խնձոր ըն­կավ` մեկն ա­սո­ղին, մե­կը` լսո­ղին...:

 

Հո­ղա­գործ Ար­տա­շե­սի 7 զա­վակ­նե­րի ա­ռաջ­նեկն էր «Սո­սին», ով ան­սահ­ման երևա­կա­յութ­յուն ու­ներ. ձմե­ռը սահ­նակ էր սար­քում, շներ լծում, ա­ղավ­նի­ներ խնա­մում, հնա­գույն ռու­սա­կան եր­գեր կա­տա­րում... Ա­ռա­ջին դա­սա­րան­ցի­նե­րով երբ մի տեղ էին գնում, ըն­կեր­նե­րը հոր­դո­րում էին` Սո­սիկ, մի հատ ար­տա­սա­նիր: Հարևան­նե­րը լսում-զար­մա­նում էին` էս ու՞մ տ­ղան է... Մեծ Հայ­րե­նա­կա­նի վեր­քե­րից սթափ­վող Ստե­փա­նա­վա­նում ինք­նա­տիպ մշա­կու­թա­յին կենտ­րոն էր Պուշ­կի­նի ան­վան ռու­սա­կան դպրո­ցը, ո­րի թա­տե­րա­կան ինք­նա­գործ խմբա­կի գրա­կան-ե­րաժշ­տա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի «գլխա­վոր դե­րա­կա­տա­րը» շու­տով դար­ձավ «դե­րա­սա­ն» մա­կան­վան­ված մո­լի ըն­թեր­ցա­սեր, փայ­լուն հի­շո­ղութ­յամբ ու կար­դա­ցա­ծը վե­րար­տադ­րե­լու, ծա­նոթ-ան­ծա­նո­թին ծաղ­րան­մա­նա­կե­լու ու­նա­կութ­յամբ օժտ­ված պա­տա­նին: Ա­վե­լին, Մ. Ա­լի­գե­րի «Հե­քիաթ ճշմար­տութ­յան մա­սին» դրա­մա­յում պար­տի­զա­նա­կան ջո­կա­տի ղե­կա­վա­րի գլխա­վոր դե­րի հա­ջո­ղութ­յու­նից թ­ևեր ա­ռած ու բե­մի կա­խար­դան­քից ար­բած` դա­դա­րեց դպրոց հա­ճա­խել: Շրջա­նա­յին թատ­րո­նի գլխա­վոր բե­մադ­րիչ Հով­հան­նես Կա­րա­պետ­յա­նը, նոր սերն­դի բա­ցա­հայտ­մամբ մշտազ­բաղ, աչ­քա­թող չէր ա­նում Սո­սիին. թատ­րո­նը քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար օդ ու ջուր էր...

Հու­սադ­րող էին դե­րա­սա­նա­կան տվյալ­նե­րը` սլա­ցիկ հա­սակ, հա­ճե­լի ձայն, կրա­կոտ աչ­քեր, ջերմ ներ­քին, ար­տա­հայ­տիչ շար­ժուձև և չա­փի սուր զգա­ցո­ղութ­յուն: Թա­տե­րախմ­բի հետ սերտ հա­մա­գոր­ծակ­ցում էր ՀԹԸ նա­խա­գահ Տիգ­րան Շա­միր­խան­յա­նը. դա­սա­խո­սութ­յուն­ներ էր կար­դում, բե­մադ­րութ­յուն­ներ ա­նում: Եր­բեմն-եր­բեմն այս բե­մում հան­դես էին գա­լիս ան­վա­նի դե­րա­սան­ներ` Ա­վետ Ա­վե­տիս­յա­նը, Գուր­գեն Ջա­նի­բեկ­յա­նը, Հրաչ­յա Ներ­սիս­յա­նը: Վեր­ջի­նիս խա­ղըն­կե­րը լի­նե­լու բախ­տա­վո­րութ­յուն է ու­նե­ցել պա­տա­նի Սո­սը` Կոր­նեյ­չու­կի «Պլա­տոն Կրե­չե­տի» հյու­րա­խա­ղա­յին ներ­կա­յաց­մա­նը:

Չնա­յած ար­դեն «Ստե­փա­նա­վա­նի աստ­ղի» հա­մա­րում ու­ներ հայ­րե­նի քա­ղա­քում, թատ­րո­նից հե­ռա­նա­լու դի­մում գրեց: Ե­թե հա­ջորդ օրն իսկ չհայտն­վեր ի­րեն ե­րա­զում «Սո´ս, մի գնա թատ­րո­նից» հոր­դո­րած մի­ջա­հա­սակ, լի­քը-լի­քը, խո­շոր աչ­քե­րով ան­ծա­նո­թը (ինչ­պես հե­տո պարզ­վեց` ՀԽՍՀ ­Կուլ­տու­րա­յի մի­նիստ­րութ­յան ար­վես­տի վար­չութ­յան պե­տը), ով խոս­տա­ցել էր նրան Երևան տա­նել, գու­ցե իս­կա­պես խզեր կա­պը թատ­րո­նի հետ: (Ա­սենք, ո՞վ ­գի­տե. չէ՞ որ հե­տա­գա­յում էլ, ար­դեն ճա­նաչ­ված ու բազ­միցս մրցա­նակ­ված ար­տիստ, քա­նի˜-քա­նի ան­գամ հե­ռա­ցել ու հե­ռաց­վել է տար­բեր թատ­րոն­նե­րից, բայց շու­տով էլ վե­րա­դար­ձել ու վե­րա­դարձ­վել է...):

 Տիգ­րան Շա­միր­խան­յանն ու Հրաչ­յա Ղափ­լան­յա­նը 17-ամ­յա Սոս Սարգս­յա­նին հրա­վի­րե­ցին Երևա­նի պա­տա­նի հան­դի­սա­տե­սի թատ­րոն (ԵՊՀԹ): Մեծ ե­ռան­դով, հույ­սե­րով, անս­պառ լա­վա­տե­սութ­յամբ հաղ­թա­հա­րեց ստեղ­ծա­գոր­ծա­կան ինք­նա­հաս­տատ­ման և կեն­ցա­ղա­յին բա­զում դժվա­րութ­յուն­նե­րը: Մոտ 2 տա­րի աշ­խա­տե­լուց հե­տո 1950-ին ըն­դուն­վեց Գե­ղար­վես­տա­թա­տե­րա­կան ինս­տի­տու­տի Վար­դան Ա­ճեմ­յա­նի ար­վես­տա­նոց: Ա­վար­տեց ըն­դա­մե­նը 2 տա­րում, բայց հասց­րեց կեր­պա­վոր­ման ինք­նա­տի­պութ­յամբ աչ­քի ընկ­նել բու­հա­կան 5 դե­րա­կա­տա­րում­նե­րով: Սուն­դուկ­յա­նա­կան «Բաղ­նը­սի բող­չա­յի» նո­րա­տիպ Ա­ղա­լոն ան­թա­քույց հիաց­մուն­քով դրվա­տեց Ա­վե­տիք Ի­սա­հակ­յա­նը, ով ա­ճեմ­յա­նա­կան ներ­կա­յա­ցում­նե­րի մշտա­կան հան­դի­սա­տեսն էր: Մայր բե­մում դեբ­յու­տը Մին­կոն ե­ղավ («Ա­ռանց ա­նուն­նե­րը տա­լու», բեմ.` Մա­րատ Մա­րի­նոս­յան): Ա­ռա­ջին լուրջ հաղ­թա­նա­կը` ե­րի­տա­սար­դա­կան տա­ղան­դա­վոր կազ­մով 1955-ին Ա­ճեմ­յա­նի բեմ հա­նած ար­դիա­շունչ «Նա­մու­սի» Ջա­վա­դը, ա­պա Ռոս­տա­մը: Ա­ներկ­բա ընդգրկ­վեց Մայր թատ­րո­նում, սա­կայն մոտ մեկ տաս­նամ­յակ, մինչև 1964-ի ա­ճեմ­յա­նա­կան հա­ջորդ խի­զա­խու­մը` շեքս­պիր­յան «Ռո­մեո և Ջու­լիետ» ող­բեր­գութ­յան հա­մա­մարդ­կա­յին մեկ­նա­բա­նութ­յու­նը, անն­շան դե­րե­րով էր ստիպ­ված գո­հա­նալ: Այ­դու­հան­դերձ, Սոս Սարգս­յա­նի Թի­բալտն ու Մհեր Մկրտչյա­նի Մեր­կու­ցիոն ա­մե­նաակ­նա­ռու ձեռք­բե­րում­նե­րը դար­ձան կեն­դա­նի լե­գենդ­նե­րով հա­րուստ դե­րա­սա­նախմ­բի կող­քին ան­զի­ջում հաս­տատ­վող նոր սերն­դի:

 ... Թատ­րոն տա­ճա­րի ան­խոնջ «ռանչ­պա­րը», ի սկզբա­նե լի­նե­լով հո­գե­բա­նա­կան ռեա­լիզ­մի ջա­հա­կիր, ԵՊՀԹ, Սուն­դուկ­յա­նի ան­վան, ա­պա 1991-ին իր ստեղ­ծած Հա­մազ­գա­յին թատ­րոն­նե­րում ինք­նա­հա­տուկ զուսպ ու կեն­սա­հենք ար­տա­հայտ­չա­մի­ջոց­նե­րով բե­մա­կան կյանք պարգևեց տա­րաբ­նույթ մարդ­կա­յին նկա­րագ­րեր ու­նե­ցող բա­զում գրա­կան հե­րոս­նե­րի: Մեր օ­րե­րի հայ թատ­րո­նի տա­րեգ­րութ­յան մեջ շրջա­դար­ձա­յին ա­ռաջ­նե­կի` Տո­պիի («Դա­վիթ Կո­պեր­ֆիլդ») ծան­րակ­շիռ հայ­տի խթա­նով մնա­յուն հե­տա­գիծ թո­ղե­ցին` սեր­ժանտ Բլեյկն («Ձյու­նիկ») ու հո­վիվ Բա­հի­րը («Կա­խար­դա­կան կա­րաս»), Ջա­վադն («Նա­մուս» ) ու Ար­տա­շե­սը («Կար­միր մե­խակ­ներ»), Թի­բալտն («Ռո­մեո և Ջու­լիետ») ու Ջոն Պրոկ­տո­րը («Սա­լե­մի վհուկ­նե­րը»), Զիմ­զի­մովն («Պե­պո») ու Դոն Քի­շո­տը («Դոն Քի­շոտ»), Կա­րե­նինն («Կեն­դա­նի դիակ») ու Յա­գոն («Օ­թել­լո»), Գրի­գոր Թոր­գոմ­յանն («Խա­ղո­ղի այ­գին») ու Վար­դան Ա­դամ­յա­նը («Խաչ­մե­րուկ»), Ան­տո­նիո Բա­րա­կա­նոն («Սա­նի­տա­յի թա­ղա­պե­տը») ու Լիր ար­քան («Լիր ար­քա»):

 Կեր­պա­վոր­ման զի­նա­նո­ցը թատ­րո­նում հարս­տաց­նե­լուն զու­գա­հեռ վստա­հա­բար հաս­տատ­վեց կի­նե­մա­տոգ­րա­ֆիա­յում` հայ­կա­կան կի­նո մուտք գոր­ծե­լով կրկնօ­րի­նակ­ման ստու­դիա­յում աշ­խա­տե­լիս: Բնա­ծին ար­տիս­տին հա­մա­ժո­ղովր­դա­կան սեր ու ա­ներևա­կա­յե­լի լայն ճա­նա­չում բե­րե­ցին Ար­տա­շեսն («Նվա­գախմ­բի տղա­նե­րը») ու Մա­նա­սը («Տերն ու ծա­ռան»), վար­պետ Մկրտիչ­ներն («Ե­ռանկ­յու­նի», «Հեղ­նար աղբ­յուր») ու Զամ­բա­խո­վը («Խա­թա­բա­լա»), մի­լի­ցիա­յի լեյ­տե­նանտն («Մենք ենք, մեր սա­րե­րը») ու Հայ­րա­պե­տը («Ժայ­ռը»): 1972-ին կա­յա­ցավ ՀԽՍՀ ­ժո­ղովր­դա­կան ար­տիստ Սոս Սարգս­յա­նի միու­թե­նա­կան լայ­նէկ­րան կի­նո­դեբ­յու­տը Անդ­րեյ Տար­կովս­կու հան­րա­հայտ «Սոլ­յա­րի­սում» (Գի­բար­յան):

Հայ­կա­կան կի­նո­յի ան­զու­գա­կան Նա­հա­պետն («Նա­հա­պետ») ու Ձո­րի Մի­րոն («Ձո­րի Մի­րո») 1979-ին «Հան­դի­սա­տե­սի դրվա­տան­քի­ն» ար­ժա­նա­ցան Պե­զա­րո­յի մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նում (Ի­տա­լիա), իսկ 1981-ին «Տար­վա լա­վա­գույն դե­րա­սան» ճա­նաչ­վեց հե­ռուս­տա­տե­սա­յին ֆիլ­մե­րի մոս­կով­յան 9-րդ ­փա­ռա­տո­նում: Միա­ժա­մա­նակ Մայր բե­մում փայ­լա­տա­կե­ցին ա­մե­նախս­տա­պա­հանջ թա­տե­րա­գետ­նե­րին հիաց­րած Մա­ցակ Ա­վագ­յանն («Հա­ցա­վան») ու հա­մա­միու­թե­նա­կան փա­ռա­տո­նի ա­ռա­ջին մրցա­նա­կա­կիր շեքս­պիր­յան քրո­նի­կի ներ­կա­յաց­ման գլխա­վոր հե­րո­սը («Ջոն ար­քա»): ՀԽՍՀ ­պե­տա­կան մրցա­նա­կի կրկնա­կի դափ­նե­կիր, ԽՍՀՄ ­ժո­ղովր­դա­կան ար­տիստ էր, ԽՍՀՄ ­կի­նո­գետ­նե­րին հա­մակ­րե­լի: Նաև իր Վի­տա­լի­սով («Ա­ռանց ըն­տա­նի­քի», ռեժ.` Վլա­դի­միր Բորտ­կո) և Ֆեո­ֆան Պրո­կո­պո­վի­չով («Մի­խայ­լո Լո­մո­նո­սով», ռեժ.` Ա­լեք­սանդր Պրոշ­կին), երբ բա­րե­գութ ու խո­րա­թա­փանց Մար­տին ա­պե­րի («Խնձո­րի այ­գին») կի­նո­դե­րով 1986-ին ճա­նաչ­վեց Հա­մա­միու­թե­նա­կան կի­նո­փա­ռա­տո­նի հաղ­թող: Այ­դու­հան­դերձ, կտրուկ մեր­ժեց Վախ­թան­գո­վի ան­վան թատ­րո­նի գայ­թակ­ղիչ ա­ռա­ջարկ­նե­րը.

- Իմ մեջ չա­փա­զանց շատ է հա­յութ­յու­նը, ես իմ ժո­ղովր­դին էլ շատ բան ու­նեմ ա­սե­լու:

 ԽՍՀՄ փ­լուզ­ման տա­րի­նե­րին ևս ­մեկ պե­տա­կան մրցա­նա­կի ար­ժա­նա­ցած «Մա­տե­նա­դա­րան» բազ­մա­սե­րիա­նոց ֆիլ­մի հրա­շա­լի Պատ­մի­չը, ով բազ­մա­տասն­յակ մնա­յուն ար­ժեք­ներ էր ար­դեն կու­տա­կել իր ար­տիս­տա­կան գան­ձա­նա­կում, հայտն­վեց ան­կա­խութ­յան պայ­քա­րի ա­ռա­ջին գծում: 1989-ին հիմն­ված «Սոս Սարգս­յան» հիմ­նադ­րա­մը 30 հա­զա­րից ա­վե­լի փախս­տա­կան հայ ըն­տա­նիք­նե­րի հա­մար ա­պաս­տան գտավ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում: Հա­ջոր­դիվ ստեղծ­ված «Հայ ազ­գա­յին միութ­յան» «Տե­սա­կետ», ա­պա «Դա­շինք» պար­բե­րա­կան­նե­րի հիմ­նա­դիր գլխա­վոր խմբա­գիրն ան­զի­ջում պայ­քար ծա­վա­լեց հա­նուն պատ­մա­կան ար­դա­րութ­յան հաղ­թա­նա­կի: ԽՍՀՄ ­ժո­ղովր­դա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի ա­ռա­ջին հա­մա­գու­մա­րի օ­րե­րին Վիկ­տոր Համ­բար­ձում­յա­նի, Զո­րի Բա­լա­յա­նի, հայ և ռուս մի շարք ան­վա­նի մտա­վո­րա­կան­նե­րի հետ Մոսկ­վա­յում հա­ցա­դուլ սկսեց` ի պաշտ­պա­նութ­յուն Ար­ցախ­յան շարժ­ման: 20-օր­յա քա­ղա­քա­կան հզոր, արդ­յու­նա­վետ ակ­ցիա, ո­րը դա­դա­րեց­վեց միայն Վազ­գեն Վե­հա­փա­ռի մի­ջամ­տութ­յամբ այն ժա­մա­նակ, երբ հա­ցա­դու­լա­վոր­նե­րի կյան­քին լուրջ վտանգ սպառ­նաց: Հա­յոց աշ­խար­հի բո­լոր մեծ ու փոքր խնդիր­նե­րին յու­րո­վի լու­ծում տա­լու մի­տու­մով` Սոս Սարգս­յա­նը 1991թ. ՀՀ ­նա­խա­գա­հա­կան ա­ռա­ջին ընտ­րութ­յուն­նե­րում ­թեկ­նա­ծու ա­ռա­ջադր­վեց ՀՅԴ ­կող­մից:

 Հե­ղա­բե­կում­նե­րի թեժ օ­րե­րի տա­րեր­քին խի­զա­խո­րեն հանձն­ված` նոր կեր­պա­վո­րում­նե­րով ա­վե­լի հազ­վա­դեպ սկսեց երևալ թե´ բե­մում, թե´ կի­նոէկ­րա­նին: Այ­դու­հան­դերձ, վեր­ջին բե­մելն իր իսկ կյան­քի կո­չած Լիր ար­քան ե­ղավ (1993թ.), իսկ կի­նո­դե­րը` Վա­հագն Գրի­գոր­յա­նի «Ես եմ» ֆիլ­մի Հով­սեփ պա­պը (2012թ.): Դեռ ե­րա­զում էր քե­ռի Վան­յա ու Մակ­բեթ խա­ղալ, բայց գե­րա­դա­սեց նվիր­վել հայ թատ­րո­նում իր «լա­վա­գույն դե­րա­կա­տա­րում­նե­րից» վեր­ջի­նի` «Հա­մազ­գա­յին» կրթամ­շա­կու­թա­յին միութ­յա­նը կից 1991-ին հիմ­նած թատ­րո­նի կա­յաց­մա­նը:

Ա­ռա­ջին դրա­մա­տուր­գիա­կան և բե­մադ­րա­կան թո­թո­վան­քը դեռևս ­ման­կութ­յան օ­րե­րին ի­րենց տան նկու­ղում էր ի­րա­կա­նաց­րել, ա­պա, սուն­դուկ­յա­նա­կան տա­րի­նե­րին, պրո­ֆե­սիո­նալ ռել­սե­րի վրա տե­ղա­փո­խել բե­մադ­րա­կան նկրտում­նե­րը: Ուս­տի 1992-2009թթ. իր փայ­փա­յած թա­տե­րաօ­ջա­խում վստա­հա­բար մի շարք բե­մադ­րութ­յուն­ներ ձեռ­նար­կեց` «Սա­նի­տա­յի թա­ղա­պե­տը», «Մի գա­վաթ բա­րութ­յուն», «Լիր ար­քա», «Ծննդյան տո­նե­րը սեն­յոր Կուպ­յե­լո­յի տա­նը», «Խեղճ Պետ­րոս», «Չե­խով­յան կա­տակ­ներ» («Ար­ջը»):

Խո­րա­պես մտա­հոգ­ված սերն­դա­փո­խութ­յան հիմ­նախնդ­րով, մոտ մեկ տաս­նամ­յակ միա­ժա­մա­նակ գլխա­վո­րեց Երևա­նի թատ­րո­նի և կի­նո­յի պե­տա­կան ինս­տի­տու­տը: Ապ­րող լե­գենդ էր, հա­մազ­գա­յին պաշ­տա­մուն­քի ա­ռար­կա` ար­վես­տա­գե­տի և ա­նեղծ հայ­րե­նա­սե­րի իր ա­ռինք­նող կեր­պա­րով, հա­րուստ կեն­սա­փոր­ձի ու ան­պար­փակ մտա­հո­րի­զո­նի հղկած ու կո­կած պատ­կե­րա­վոր գրչով («Վա­րա­գույ­րից այս կողմ», «Ոտ­նա­ման­ներս», «Լա­կո­տը», «Կանչ»): Հա­մընդ­հա­նուր կրթա­մա­կար­դա­կի ու ճա­շա­կի ան­կու­մը դրդեց լիո­վին կենտ­րո­նաց­նել տկա­րա­ցող մարմ­նի կեն­սա­կան ու­ժե­րը: Ե­թե Գրադ կա­յան­քի տե­ղա­տա­րա­փի ներ­քո Հա­մազ­գա­յի­նի ա­ռա­ջին ներ­կա­յա­ցում­ներն ան­խա­թար խա­ղա­ցած հիմ­նա­դիր դե­րա­սան­նե­րը նրա զին­վոր­ներն էին, ա­պա ի­րեն քնքշա­բար «Պապ» ան­վա­նող նո­րե­րը ար­ծիվ­նե­րի առ­նա­կա­նա­ցող մի ե­րամ դար­ձան: Ե­րամ, ո­րի հա­մա­խոհ սլաց­քը պի­տի ի զո­րու լի­ներ ճեղ­քե­լու անց­նե­լու ա­րար­ման ու գնա­հատ­ման ի­րա­կան չա­փա­նիշ­նե­րի խե­ղաթ­յուր­մամբ թանձ­րա­ցած մե­րօր­յա հա­կամ­շա­կու­թա­յին մա­ռա­խու­ղը: Ա­ռա­վել տկա­րա­ցավ իր «ար­ծիվ­նե­րի» տնանկ կար­գա­վի­ճա­կից: Չընկր­կեց` հու­սա­լով, որ երկ­րի նա­խա­գա­հը շու­տով կի­րա­գոր­ծի Հա­մազ­գա­յի­նի շեն­քի կա­ռու­ցու­մը սա­տա­րե­լու խոս­տու­մը: Նո­րան­կախ հայ­րե­նի­քի` ի­րեն շնորհ­ված բազ­մա­թիվ բարձ­րա­գույն պարգևնե­րից ու մրցա­նակ­նե­րից չշլա­ցավ: Իր մարմ­նա­վո­րած դի­պու­կա­հար Ձո­րի Մի­րո­յի հան­գույն` մեջ­քը չկո­րաց­րեց, կո­տո­րա­ծի ու գաղ­թի ար­հա­վիրք­նե­րից վե­րածն­ված Նա­հա­պե­տի հան­գույն` ա­մեն մի նո­րա­ծին հա­ջո­ղութ­յուն նո­րա­տունկ խնձո­րի ծա­ռի պես փայ­փա­յեց...

Որ­պես ճշմա­րիտ հայ­րե­նա­սեր և լայ­նա­խոհ մտա­վո­րա­կան, ան­կեղ­ծո­րեն տա­ռա­պում էր Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան բո­լոր դժվա­րութ­յուն­նե­րի հա­մար և իր հստակ պա­տաս­խանն ու ի­մաս­տուն լու­ծու­մը հրա­պա­րա­կե­լուց չէր երկն­չում, չէր հոգ­նում: «Մեկ գա­վաթ բա­րութ­յա­ն» կա­րոտ` հա­մա­ռո­րեն չկլլեց շո­ղո­քոր­թութ­յան ու մե­ծա­պա­տիվ մու­րաց­կա­նութ­յան մե­րօր­յա «ա­մե­նափր­կի­չ» դե­ղա­հա­բը: Մինչև վեր­ջին շուն­չը մնաց հայ­րե­նի հող ու ջրի, ծառ ու ծաղ­կի, ա­ղավ­նի­նե­րի, Թու­ման­յա­նի ու Կո­մի­տա­սի խենթ սի­րա­հար: 

Նվարդ Ա-ՍԱՏՐ-ՅԱՆ