ՀՌՉԱԿԱԳԻՐ


Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը Հռչակագիր է ընդունել, որում նշված է. «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովը, որը կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, վերստին հաստատեց, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք գործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը նպաստում է համազգային առաջնահերթությունների հստակեցման և իրականացման գործընթացին, հայ ժողովրդի անվտանգ գոյատևմանը, ազգային շահերի ու նպատակների շուրջ հայության համախմբմանը: Ողջ հայությունն իր միասնական ջանքերը պետք է նպատակաուղղի. Հայաստանի Հանրապետության առավել զորացմանը, հետագա առաջընթացին և ապահովութ յանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և միջազգային իրավունքի հիման վրա լուծմանը, Սփյուռքի առավել կազմակերպմանը, ազգային ինքնության պահպանմանը և աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, դատապարտմանը և հետևանքների վերացմանը, հայ եկեղեցու շուրջ հայության համախմբմանը, արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի օգնությանն ու աջակցությանը:

Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ Սփյուռքի նախարար