Խե˜ղճ հեռուստադիտող


Ուղիղ 33 ժամ անընդմեջ մնալով հեռուստաեթերում, նորվեգացի հեռուստահաղորդավարուհի Էլի Քարի Հյենհեդալը համաշխարհային ռեկորդ է սահմանել: Ամբողջ 33 ժամ հեռուստադիտողներին նա պատմել է եղանակի մասին:

- Սա օդերևութաբանի նվիրական երազանքն է, ով, որպես կանոն` եթերում սահմանափակված է երկուսուկես րոպեով,- կատակով ասել է նա` անսահմանափակ եթերից առաջ տված հարցազրույցում:

Էլիի համար միակ դժվարությունը միայն անվերջ խոսելը չէր: Թերևս խոսելուց ավելի բարդ է եղել ամբողջ 33 ժամ նստած մնալ Օսլոյի Դոմկիրկեպլասեն հրապարակում տեղադրված ապակե կրպակում: Նրան թույլատրված էր յուրաքանչյուր ժամը մեկ 5 րոպե դադար առնել:

Հաջողությամբ ավարտելով իր հեռուստամարաթոնը և կրպակից վերջապես դուրս գալով, նա հայտարարել է, որ շտապում է գարեջուր գնելու, որպեսզի նշի իր նվաճումը:

Նույնանուն նախորդ ռեկորդը սրան զիջում է 9 ժամով. այն տևել էր 24 ժամ (տեղեկացրել է LentΖ.ru-ն):