Օրական` $ 3 միլիոն


Վերջին շրջանում իր գոյությունն ամրապնդող «Իսլամական պետություն» խմբավորումը, որը նշանակալի տարածքներ է զավթել Սիրիայում և Իրաքում, նավթի վաճառքից օրական վաստակում է ավելի քան 3 միլիոն դոլար: Իսկ փողը մեր ժամանակներում է հրաշքներ գործում` ինքնավստահություն շնորհելով իր տերերին: Ու փաստորեն ԻՊ-ն պատմության մեջ ամենահարուստ ահաբեկչական խմբավորումն է: Այսպիսի տեղեկատվություն է տարածել AP-ն` մեջբերելով ամերիկյան հետախուզության տվյալները:

ԻՊ-ի ծայրահեղականները ներկայումս վերահսկում են 11 նավթային հանքավայրեր` Սիրիայի և Իրաք տարածքներում: Դրանցից արդյունահանվող նավթը մատակարարվում և իրացվում է Հորդանանի, Թուրքիայի և Իրաքի սև շուկաներում (հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը): Նշվում է, որ «Իսլամական պետության» կողմից նավթի վաճառքի գինը տատանվում է 25-ից մինչև 60 դոլարի սահմաններում (1 բարելի դիմաց): Մինչդեռ «սև ոսկու» 1 բարելի շուկայական արժեքը գերազանցում է 100 դոլարը:

Ամերիկյան հետախույզների գնահատմամբ` Միացյալ Նահանգների օդուժը հեշտորեն կարող է ոչնչացնել ԻՊ-ի եկամուտների աղբյուր նավթային օբյեկտները: Սակայն Վաշինգտոնն առայժմ այդ քայլին չի դիմի` զգուշանալով, որ դրա արդյունքում կտուժեն քաղաքացիական անձինք:

Նավթի վաճառքը չէ ԻՊ-ի հարստության միակ աղբյուրը չէ. խմբավորումը մեծ եկամուտներ է հայթայթում նաև թալանով, մարդկանց առևտրով և գլխագին պահանջելու նպատակով գերիներ հափշտակելով: