Չիփսարար պրիմադոնան


Ալլա Պուգաչովան վաղուց ճանաչված է գործարարության հանդեպ իր կրքով: Բայց նրա ոչ բոլոր բիզնես ծրագրերն են հաջողությամբ իրագործվում: Օրինակ, երգչուհին որոշել է հրաժարվել չիփսերի արտադրությունից և Կուբանում գտնվող իր գործարանը վաճառել է պետբերբուրգյան ինչ¬որ ընկերության: Ընդ որում, այս որոշումը նա կայացրել էր անցյալ տարի, բանակցություններն ավարտվել են գարնանը, բայց գործարքը ձևակերպվել է վերջերս: Թե գործարարության ինչ ոլորտ կընտրի պրիմադոնան` դեռ հայտնի չէ, բայց նա անգործ նստել չի կարող: Մանավանդ` նորաստեղծ ընտանիք, ջահել ու ծախսել սիրող ամուսին ունի…