Ոսկյա ավտոմեքենա


Tata Nano¬ի հատուկ տարբերակը ներկայացվել է հնդկական Մումբաի քաղաքում: Ավտոմեքենան կդառնա օլիգարխների կանանց ու աղջիկների երազանքը. ուրիշները դրա մասին երազել անգամ չեն կարողանա: Ծավալով ոչ մեծ այդ մեքենան զարդարված է 80 կգ ոսկիով, 15 կգ արծաթով ու ամենատարբեր թանկագին քարերով: Ոսկյա այս փոխադրամիջոցի «ծնունդը» համընկել կամ համընկեցվել է Հնդկաստանում ոսկերչական արդյունաբերության հոբելյանի տոնակատարություններին և փաստորեն դարձել աշխարհում առաջին ոսկյա ապրանք¬մեքենան: - Հնդկական թանկարժեք իրերը միշտ մարմնավորել են նորարարությունն ու արվեստը և միշտ հռչակ են վայելել ամբողջ աշխարհում: Դրանք առանձնացել են կառուցվածքի բարդությամբ ու գեղեցկությամբ,¬ ասել է տնօրեն Ս. Կ. Վենկաթարամը (տեղեկացրել է novosti-ru¬ն): Թանկարժեք ձևափոխումը Tata Nano¬ի արժեքը 1300 ֆունտից բարձրացրել է մինչև 3 միլիոն: Tata Nano¬ն լիարժեք ավտոմոբիլ է, բայց նախատեսված է ոչ այնքան երթևեկելու, այլ մարդկանց հիացմունքը շարժելու համար: