Բիզնեսում` անբարեխիղճ


Լուրեր են շրջում, որ վերահսկիչներն ուզում են փակել անվանի արտիստ Ալեքսանդր Ռոզենբաումին պատկանող գարեջրատունը: Դիտավորության առկայության կամ բացակայության մասին խոսելն արդեն ավելորդ է, որովհետև ստուգումները բավական լուրջ խախտումներ են արձանագրել: Եվ գործարար բեմաստղին առնվազն մի կլորիկ գումար տուգանք է սպառնում: Ստուգողները պնդում են, որ հաստատությունում չկան անհրաժեշտ քանակի կրակմարիչներ, հրշեջ ծորակը լիակազմ չէ, իսկ պակասորդ ու սանիտարա¬համաճարա կային կանոնների խախտումներ են հայտնաբերվել խոհանոցում: Արտիստի արձագանքը դեռ չի հնչել, բայց գարեջրաբարը փակվելու վտանգի առջև է: