Սառցե ասեղներ` երկնքից


Երկու օր առաջ արտասովոր մթնոլորտային երևույթը զարմացրել ու վախեցրել է վլադիվոստոկցիներին. նրանց գլխավերևում երկնքից սառցե աստղեր են թափվել: Մասնագետները դա համարել են խիստ հազվադեպ, բայց ոչ` արտասովոր: Ջերմաստիճանը հավասարվել է «0»¬ի, և անձրևի շիթերը մեկեն սառել են օդում. սակայն տեղացել են ոչ թե կարկուտի, այլ ասեղնաձև սուր բյուրեղների տեսքով ու նույնիսկ վնասել մարդկանց մաշկերը (PrimaMedia¬ին տեղեկացրել են հիդրոմետի մասնագետ ները): Սառցաբյուրեղների տեսքով նման կոշտ տեղումներ կարող են լինել սառնամանիքի ժամանակ, երբ օդի ջերմաստիճանը ցածր է -10-150 C¬ից: Դրանք բնորոշ են Սիբիրի ու ծայր Հյուսիսի ձմեռներին: Իսկ Վլադիվոստոկի պարագայում այդ արտառոցությունը մթնոլորտային հերթական անակնկալ է, որը սկզբում անձրևներ, հետո ձյուն բերեց Պրիմորյե: Օդերևութաբանների կանխատեսումներն է´լ ավելի են վախեցրել տեղաբնակներին: