Կանցլերական նվեր


Գերմանիայի դաշնային կանցլերը կանացի նրբանկատությամբ` չէր կարող անտարբեր մնալ Ֆրանսիայի նախագահի դստեր ծննդյան փաստի հանդեպ: Մանավանդ, որ երջանիկ հորը հատուկ այցելելու կարիքը չկար. Եվրամիության գագաթնաժողովում հանդիպելով Ն. Սարկոզիին, Անգելա Մերկելը նորածին Ջուլիի համար նրան թավշյա արջուկ է նվիրել: Հետաքրքիր մի փաստ է արձանագրել «Վեստի.ռու»ն. Նիկոլյա Սարկոզին Ֆրանսիայի առաջին նախագահն է, ով պաշտոնավարման ընթացքում զավակ է ունեցել: Ջուլին առաջին դուստրն է Սարկոզիի, ով նախորդ ամուսնություններից 3 որդի ունի, իսկ Կառլա Բրունին` 10-նամյա որդի` առաջին ամուսնությունից: Ի դեպ, առաջիկայում Բրյուսելում սպասվում է Մերկելի ու Սարկոզիի համատեղ ասուլիսը, ուր նրանք պետք է ներկայացնեն ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում եվրոպական հակաճգնաժամային ծրագրերի առնչությամբ իրենց խորհրդատվությունների արդյունքները: Պաշտոնական Բեռլինի և Փարիզի միջև պահպանվում են տարաձայնությունները` եվրոպական կայունացման հիմնադրամի ընդլայնման մեթոդիկան, ինչպես նաև Հունաստանի օգնության երկրորդ ծրագրում մասնավոր կապիտալի ներդրման չափորոշիչների շուրջ: