Ճեպազրույց` «Ի՞նչ կապ ունի» շարքից


Իրենց աղմուկ-աղաղակով, անհարկի վայնասուններով հասարակության շրջանում ճանաչում են որոնում այսպես կոչված «Բանակն իրականում» նախաձեռնող խմբի անդամները: Հավակնոտ այս անվանումը կարող է թյուրիմացության մեջ գցել անտեղյակներին: Այսինքն, տպավորություն ստեղծել, թե նրանց նպատակը մտահոգությամբ մեր բանակի խնդիրներին լուծում որոնելն է, հարկ եղած դեպքում` դրանք բարձրաձայնելը, բայց ոչ երբեք` «լուն ուղտ» սարքելով բանակը քարկոծելն ու դատափետելը: Մինչդեռ այս խմբի որդեգրած գործելաոճը սովորական հակաբանակային է. ասել է թե` հակապետական իր միտվածությամբ հիասթափությունից բացի նաև ցավ է պատճառում: Ցավ, որովհետև մի քանի հայ մարդիկ բոլոր միջոցներով փորձում են նսեմացնել անկախ մեր պետականության երաշխավոր կառույցը: Ինչո՞ւ: Դժվար չէ հասկանալ, որ նրանք պատվեր են կատարում: Կարելի է նաև ենթադրել, թե ո՞ր ուժերի պատվերը: Չկրկնելու համար մեր նախորդ անդրադարձները, ներկայացնենք վերջին դեպքերն այս առնչությամբ: