ԵՐԿԱԿԻ ԽԱՂ


ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն օրերս բավական տհաճ խոսակցություն է ունեցել իր նախկին կուսակից Արշակ Սադոյանի հետ: Ինչպես հայտնի է, այս կուսակցությունից նախկինում հեռացածների, այդ թվում նաև Ա. Սադոյանի վերադարձն ԱԺՄ գրեթե կայացած փաստ կարելի է համարել: Առաջիկա ընտրություններում նախկին ԱԺՄ¬ականները դարձյալ որոշել են միասնաբար պայքարել: Մինչդեռ վերջին տարիներին լռակյաց դարձած նախկին պատգամավորն այս ու այնտեղ հայտարարում է, թե այն քաղուժը, որը կընդունի իր ծրագրերն ու գաղափարները, նրան էլ ինքը կմիանա: Վ. Մանուկյանն Ա. Սադոյանին հասկացրել է, որ քաղաքականությունից գրեթե հեռացած ու մոռացված լինելու պատճառով վերջինս այլևս չպետք է մեծ հույսեր փայփայի ու լավ կանի այսօրվանից արդեն երկակի խաղ չխաղա` մյուս քաղուժերին թյուրիմացության մեջ գցելով, իսկ վերջում ԱԺՄ ցուցակով ընտրություններին մասնակցելով: