ՀԱՐԿԱԴԻՐ ՊԱՐԱՊՈ՞ՒՐԴ


Չի բացառվում, որ ՀԱԿ¬ի առաջիկա ուրբաթահավաքը ընտրողների և ընդդիմադիրների այս տարվա վերջին հանդիպումը դառնա: Հայտնի է, որ յոթնօրյա նստացույց -հանրահավաքներում համակիրների նվազագույն ակտիվություն գրանցելուց հետո, Կոնգրեսում դժգոհության լուրջ ալիք էր բարձրացել: Ուստիև, եթե հոկտեմբերի 28¬ին Ազատության հրապարակում հանրահավաք հրավիրելու հայտարարությունն ավելի վաղ հնչած չլիներ, հավանական է, որ Լ. Տեր¬Պետրոսյանի և ընտրողների հերթական հանդիպման օրն անորոշ ժամանակով հետաձգվեր: Այսուհանդերձ, դաշինքի ղեկավարների մեծ մասն այն կարծիքին է, որ եթե նորից քիչ մարդ հավաքվի, ապա հաջորդ հանդիպման օր այս անգամ չի հայտարարվելու: ՀԱԿ¬ում նույնպես համոզվել են, որ սակավամարդ հանրահավաքներն է´լ ավելի վաղ են անդրադառնում ընդդիմության հեղինակության վրա, և չի բացառվում, որ հանդարտ քաղաքական զարգացումների դեպքում հաջորդ հանդիպումը հետաձգվի մինչև 2012 թվական, երբ ակտիվացած նախընտրական զարգացումները բազմամարդ հանդիպումներ կազմակերպելու երաշխիքներ կստեղծեն: