ԹԵՐԱՀԱՇՎԵԼ ԵՆ


Ավարտվեց մարդահամարը, որը նպատակ ուներ ճշգրտել մեր հանրապետության բնակչության իրական թիվը, դրան գումարել մի շարք այլ ցուցանիշներ: Սակայն, ինչպես տեջաշվի առնողներն այդպես էլ իրենց չեն այցելել և հաշվառում չեն իրականացրել: Հաշվառումից դուրս են մնացել ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի շատ բնակիչներ: Հանգամանք, որն արդեն սկսել է անհանգստացնել ու զարմացնել շատերին: Ստացվում է, որ հաշվառողների անփութության և կամ փնթիության պատճառով քաղաքացիները դուրս են մնացել հաշվառումից` այսպես հերթական աղավաղումների ու շահարկումների առիթ ստեղծելով: Իսկ ահա երկրի ընդդիմադիր գործիչներն էլ, իմանալով այս մասին, սկսել են հայտարարել, թե այս ձևով իշխանությունները կամենում են կեղծել իրական տվյալները` կեղծիքներով նոր ընտրություններ կազմակերպելու համար: Նրանք հավանաբար մոռանում են, որ մարդահամարի տվյալները հաղորդվելու են մեկ տարի հետո. այսինքն` ընտրություններից հետո...