ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ «ՀԱՎԱՔ» 


 

Հայ-ռուսական «Էքսպո» ցուցահանդեսի բացումը դարձավ մայրաքաղաքի կարևոր իրադարձություններից մեկը: Այստեղ էին պետական ու քաղաքական գործիչներ: Սակայն առավել մեծ ուշադրության արժանացան ոչ թե նրանք, այլ` նրանց թիկնապահները: Այն տպավորությունն էր, թե կառավարության շենքում տեղի էր ունենում թիկնապահների հավաք, որովհետև նրանց թիվն անցնում էր մի քանի հարյուրից:

Իհարկե, լավ է, որ մեր պետական ու քաղաքական գործիչները հոգ են տանում իրենց կյանքի մասին, սեփական երկրում տեղաշարժվում են թիկնապահներով շրջապատված: Բայց մի՞թե անհրաժեշտ է, որ ամեն մեկին ուղեկցի 5-6, երբեմն էլ` 10-12 թիկնապահ: Հատկապես պետական գործիչները չե՞ն մտածում, որ թիկնապահները պետական բյուջեից են աշխատավարձ ստանում, այսինքն, մեկ պետական պաշտոնյայի անձը պահպանելու համար պետությունը տասնապատիկ ծախսեր է անում. մեքենաներ գնում, թինապահներին օժտում անհրաժեշտ լսողական սարքերով, հոգ տանում նրանց գործուղումների մասին…

Երբ առաջարկում են բարձրացնել մարդկանց աշխատավարձը` մեր կառավարությունը պնդում է, թե բավարար միջոցներ չկան, իսկ ահա ահռելի քանակությամբ թիկնապահներ պահելու միջոցներ միշտ էլ գտնվում են…