ՄԵՐ ՆԵՐՈՒԺԸ ՀԱՅ ՄԱՐԴՆ Է


Ընդունելով համաժողովի մասնակից սփյուռքահայ լրագրողներին, և կարևորելով աշխարհի տարբեր երկրներում հայկական ԶԼՄ-ների գոյությունն ու դրանց դերը, ՀՀ նորանշանակ Վարչապետ Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ընդգծել է, որ Կառավարության գործունեության ծրագրում պատկառելի տեղ է հատկացվել Սփյուռքում ու նրա ներուժի արդյունավետ օգտագործմանը: Մասնավորապես`

- Ընդհանրապես, կարծում եմ, որ այդ տարանջատումը շատ արհեստական է, որովհետև մեկս առանց մյուսի չենք կարող ապրել: Մեր ներուժը, մեր կապիտալը, մեր ռեսուրսը հայ մարդն է, անկախ նրանից, նա ապրում է Հայաստանում, թե դրսում: Ես ավելի քան վստահ եմ, որ Սփյուռքն իրեն միշտ ապահով և դիրքավորված կզգա, եթե ունենանք ուժեղ Հայաստան, և վստահ եմ, որ Հայաստանն առանց Սփյուռքի ներուժի շատ ավելի դժվար կհասնի այն երազներին, որոնք ունի: Այդ առումով, ուրախ եմ հանդիպել ձեզ, որովհետև պայմանականորեն կարող ենք ասել` դուք այն խողովակն եք, կամուրջը, որը միավորում է հայկական աշխարհը: