Արդի հայ թատրոնի հնավանդ ակունքը


Թռուցիկ հայացք անցյալին Ներկայիս թատերական գործիչները բանավիճում են Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի ծննդյան կոնկրետ տարեթվի շուրջ£ Այս հանգամանքը բացատրում են նրա` պատմության հեռավոր խորքերը գնացող արմատներով£ Փորձեմ ինքս պարզություն մտցնել£ Հայաստանի պետական անկախության կորստյան հետևանքով հայ նոր թատրոնը զարգացել է այն երկրներում, ուր աստիճանաբար բնավորվել են հայկական գաղթավայրերը£ 19¬րդ դարասկզբին այդ վայրերում շարունակել է գործել դպրոցական թատրոնը` հող նախապատրաստելով պրոֆեսիոնալ թատրոնի կազմավորման համար£ Իր գոյության 200 տարիների ընթացքում միայն Վենետիկի թատրոնը բեմադրել է շուրջ 300 պիես£ Ռուսաստանի կազմի մեջ Կովկասի մտնելուց հետո Թիֆլիսը դարձել է ամենախոշոր մշակութային կենտրոնը անդրկովկասյան բոլոր ազգերի, այդ թվում և հայերիս համար£ Հայկական թատրոնի նախաքայլերն արվել են 1820¬ական թթ. Ներսիսյան դպրոցի սաների ուժերով` Հ. Ալամդարյանի ղեկավարությամբ£ Թատերական գործիչ, դրամատուրգ Գ. Շերմազանյանը` հայ դրամատուրգիայում անդրանիկ երգիծական կատակերգության հեղինակը, 1836¬ից ներկայացումներ է տվել «Շերմազանյան դարբաս» սեփական թատրոնում£ 1856¬ից սկսել է գործել Թամամշյանի թատրոնը£ 1858-62 թթ. Ներսիսյան դպրոցի ուսուցիչներ, դրամատուրգներ և քննադատներ Մ. Պատկանյանը, Հ. Կարենյանը կազմակերպել են մի շարք կիսասիրողական թատերախմբեր` բեմադրելով պատմական դրամաներ, ողբերգություններ, մելոդրամաներ ու ժամանակակից կյանքն արտացոլող կենցաղային պիեսներ£ Մոսկվայի և Պետերբուրգի համալսարաններում հետագա զարգացում են գտել հայ թատերական քննադատությունը, դրամատուրգիան և բեմարվեստը£ 1863¬ին Գ. Սունդուկյանի, Մ. Տեր¬Գրիգորյանի, Մ. Պատկանյանի, Հ. Կարենյանի և այլոց նախաձեռնությամբ և Գ. Չմշկյանի ու Պ. Պռոշյանի ղեկավարությամբ միաժամանակ 2 թատերախումբ է կազմվել, որոնք հանդես են եկել Ա. Թամամշյանի քաղաքային թատրոնում` հիմք դառնալով մշտական պրոֆեսիոնալ թատրոնի, որը բացվել է նույն թվականի հոկտեմբերի 23¬ին Մ. Տեր¬Գրիգորյանի «Ժլատ» կենցաղային դրամայի և Գ. Սունդուկյանի «Գիշերվա սաբրը խեր է» վոդևիլի ներկայացումներով` հիմնական կազմում ունենալով Մ. Ամրիկյանին, Ա. Սուքիասյանին, Ս. Մանդինյանին, Ս. Մատինյանին, Վ. Շահխաթունյանին, Ք. Արամյանին և այլոց£ Գրական ասպարեզում եղած հայ կենցաղային դրամատուրգիայի կենսական ակունքներից սնվելով ու ամրանալով` Սունդուկյանը դառնում է ազգային դրամատուրգիայի հիմնադիրն ու բարձրակետը` թրծվելով թատրոնի կենդանի քուրայում, ունենալով դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ Գ. Չմշկյանի ծանրակշիռ համագործակցությունը£ Չմշկյանի անմիջական նախաձեռնությամբ 1879¬ին Կ. Պոլսից հրավիրվում են Պետրոս Ադամյանը, Սիրանույշն ու Աստղիկը£ Սկիզբ է առնում արևելահայ և արևմտահայ խաղաոճերի մերձեցումը, խաղացանկում մելոդրամաներն իրենց տեղը զիջում են ինքնուրույն երկերին և համաշխարհային դասականներին£ Կարճ ժամանակում թիֆլիսահայ թատրոնը վերելք է ապրում£ Կ. Պոլիս վերադարձած Աստղիկին ու Սիրանույշին փոխարինում են Ե. և Վ. Գարագաշյանները, Մարի Նվարդը, Ազնիվ Հրաչյան, Մ. Մնակյանը£ 1921¬ի մարտին կազմակերպվել է Թբիլիսիի Ստ. Շահումյանի (1991-ից` Պ. Ադամյանի) անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը£ Հիմնադիր կազմում էին` Ի. Ալիխանյան, Ա. Վրույր, Օ. Մայսուրյան, Գ. Փիրումյան, Ա. Հարությունյան, Օ. Գուլազյան, Զաբել, Ա. և Մ. Բերոյաններ, Պահարե, Ա. Ռշտունի, Մ. Գավրոշ, Տ. Շամիրխանյան և այլք£ 1936¬ի մարտի 29¬ին Մ. Ջանանի «Շահնամե»¬ի ներկայացմամբ բացվել են ներկայիս շենքի (Հավլաբար) դռները£ Այդ շրջանի լավագույն բեմադրություններից են` Ա. Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ», Ա. Գուլակյանի «Արշալույսին», Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ», «Էլի մեկ զոհ», Ա. Ցագարելու «Խանումա», Ս. Շանշիաշվիլու «Արսեն», Ա. Ծերեթելու «Կինտո», Ա. Օստրովսկու «Ամպրոպ», Մ. Մետեռլինկի «Մոննա Վաննա» և շատ ուրիշներ£ 1927-45 թթ. Թբիլիսիում գործել է նաև պետական հայկական պատանի հանդիսատեսի թատրոնը£ …Անձնուրաց և հզոր մտավորական ներուժ, շինարար քննադատական միտք (չմոռանանք նաև Միքայել Նալբանդյանի լուման), տաղանդավոր արտիստական աստղաբույլ, զարմանալի արգասաբեր գրական կյանք, համաշխարհային դասական արժեքներով հարստանալու անմարելի պրոցես, գործունյա ու բանիմաց կազմակերպիչներ` իմաստնացած համամարդկային փորձով£ Ահա այն պարարտ հողը, որը չէր կարող մշակութային հրաշքներ չարարել, չծնել ինքնատիպ անհատականություններ, որոնք իրենց հստակ հետագիծը թողեցին սերունդներին£ (Ցավոք, հիմա մեզ զգալիորեն պակասում են մշակութային արարման այս կարևոր գործոններից շատերը)£ Ակադեմիական նվերները Երբ սունդուկյանցիների հետ հասանք Հավլաբար, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը իր 150¬ամյա հոբելյանի առթիվ ստանում էր առաջին ակադեմիական նվերը` Վրաստանի Շ. Ռուսթավելու անվան ազգային ակադեմիական թատրոնը ներկայացնում էր Ստուրուա¬Կանչելիի «Ստիքսը»` պլաստիկ լուծումներով արված կառուցիկ մի բեմադրություն, որ սարսռեցնում է մարդկանց հոգիները անդրշիրիմյան աշխարհ տեղափոխող սառցե ընթացքում մարդ արարածի հատկապես ցցուն արտահայտվող երկրային կեցության տարբեր դրսևորումների հավաքական անդրադարձների խորհրդանշական դրվագներով£ Դերասանական թատրոնի ջատագովների մեջ ընդդիմություն առաջացրեց բեմադրական «դիկտատը», որին լուռումունջ ենթարկվում էր բազմանդամ դերասանախումբը` միասնաբար ամբողջացնելով բեմի վրա կյանքի ու մահվան հակադրամիասնության հավերժական թեմայի փիլիսոփայական ընդհանրացված նկարագրությունը, որի զգացական ընկալումը սրվում էր ներդաշնակ երաժշտության հանճարեղ հնչյունների ազդեցությամբ, խորացվում լուսային-գունային համարժեք ձևավորմամբ: «Ստիքսը» ինձանում տագնապահարույց տրամադրություն էր արթնացրել դեռևս Երևանում` «ԱՆ-23» ինքնաթիռի վթարի անմիջական տպավորությամբ մեխվելով հիշողությանս մեջ: Հարգում եմ ռեժիսորական թատրոնը: Այն չի կարող նսեմացնել արտիստական վառ անհատականությանը: Ռոբերտ Ստուրուան բեմադրական իր հուժկու տաղանդով հղկում ու աճեցնում է կատարողական արվեստի ինքնատիպ մի սերունդ, որի մասին միայն կարող են երազել մերօրյա թատերախմբերից շատերը: Կարևորը, ինչպես համոզվեցի հոբելյանական հանդիսությունների օրերին, պետությունը հարգում, գնահատում ու սատարում է իր ազգային հպարտությունը հանդիսացող մշակութային այս հսկային` առանձնահատուկ հոգատարությամբ վերաբերվելով նրա ղեկավարած թատերական կոլեկտիվին, որը ստիպված չէ թատրոնից դուրս իր գոյությունը պահպանող միջոցներ հայթայթելու վրա սպառել կենսական ու ստեղծագործական էներգիան (կարժանանա՞ երբևէ գեթ մեր Մայր թատրոնը այսպիսի պատվի): Իր նշանակությամբ առաջինին չզիջեց մյուս ակադեմիական նվերը: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, զարմանալի տոկունությամբ հաղթահարելով անբարենպաստ ոչ ստեղծագործական խոչընդոտները, ադամյանցիների բեմում ներկայացրեց Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը»` իսպանական գյուղերի կանանց անմարդկային կյանքի իրապատում դրաման, որ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի բեմադրական լակոնիկ ընթերցմամբ դարձել էր ողբերգական սուր շեշտադրումներով հագեցած քնարական ասք կարծրացած բարքերի զորեղ մամլիչի տակ անխնա ստրկացվող ու ոչնչացվող սիրառատ ու փխրուն կանացի հոգիների մասին: Ստեղծագործական պաթոսով, կատարողական ներուժի ողջ կենտրոնացումով դերասանա խումբը անսովոր բեմական իրադրության պայմաններում կարողացավ իր խաղով այնպես հուզել հանդիսատեսին, որ նա հաջորդ օրերին էլ չէր թաքցնում իր հիացմունքը` հայրենաբաղձ հոգու ջերմությամբ ժամ առ ժամ ամրապնդելով որպես երկնային պարգև հայտնված նոր հարազատների հետ իր բարեկամությունը, առանց հոգնության տրտունջի իմաստավորելով նրանց հետ անցկացրած յուրաքանչյուր օրը: Չպլանավորված թատերական տոնի վերածվեց հենց ներկայացման երեկոն` Արմեն Մարությանի կատակախառն, զվարթ, հանպատրաստից պարոդիաներով, Ռոբերտ Հովհաննիսյանի` մեր Սիրանույշի ծննդյան օրվան ձոնված Սայաթ-Նովայի տաղերի պաթետիկ արտասանությամբ, իր` Սիրանույշի քնարական երգով: Ակադեմիական ներկայացումների արտասովոր հմայքը ինքս բացատրում եմ, նախ, անժխտելի բեմադրական ուրույն վապետությամբ, ապա` պատմական հանգամանքներով, որոնց, անշուշտ, իրազեկ էին երկու թատերախմբերն էլ: Թիֆլիսի Հայպետդրամայի անդրանիկ ներկայացումը խաղացվել է Արտիստական (այժմ` Շ. Ռուսթավելու անվան) թատրոնում: Հայաստանի Մայր թատրոնը նույն` 1921 թվականի օգոստոսին, ստեղծվել է Թիֆլիսի «Որոնումների թատրոնի» հիման վրա` իր գործունեության հետագա 84 տարիների ընթացքում մշտապես համալրվելով թիֆլիսաբնակ ստեղծագոր ծական վառ անհատականություններով (վերջին մոհիկաններից էր Բաբկեն Ներսիսյանը, որի ծննդյան 90-ամյա հոբելյանը կնշվի հաջորդ տարի): Թատրոնի մարդիկ սովորականից ավելի նրբազգաց ու խոցելի սիրտ ունեն և չէին կարող չներշնչվել իրենց հոգևոր ակունքներին անմիջականորեն առնչվող պատմական իրողություններից: Հոբելյանական հանդիսության կիզակետը Հայաստանից դուրս պետականի կարգավիճակով անխափան գործող Հայպետդրաման իր 150-ամյա հոբելյանի առիթով պաշտոնական ուշադրության արժանացավ երկու հարևան բարեկամա կան երկրների կառավարությունների կողմից` լինելով ազգային արժեք մեկի համար և մշակութային հարստության օրգանական բաղկացուցիչ` մյուսի: Հանդիսությունը մեկտեղել էր Վրաստանի մայրաքաղաքի բոլոր թատերախմբերին, մշակույթի անվանի գործիչներին, մշակութային քաղաքականությունն անմիջականորեն իրագործող պետական պաշտոնյաներին` լիազորված պետությունների նախագահների, վարչապետերի ուղերձներն ուբարձր պարգևները հոբելյարին ներկայացուցչական մակարդակով հանձնելու: Ադամյանցիներից շատերն էին արժանի իրենց բեմական վաստակը գնահատող պետական պատշաճ վերաբերմունքի: Ո՞վ գիտե, գուցե միջպետական ինչ-ինչ լարվածությունից խուսափելով` կոչումներ չէին սահմանվել Հայաստանի Հանրապետության կողմից: Միջին սերնդի բեմի վարպետներից Մովսես Խորենացու մեդալին ՀՀ կառավարությունը արժանացրել էր Ռոման Մատիաշվիլուն, Մելանյա Բարսեղյանին և Ֆելիքս Խաչատրյանին: Հուսով եմ, կլինեն տարբեր առիթներ ստվերում մնացած ամենաբեղմնավոր ստեղծագործողների անմնացորդ նվիրումը ևս ըստ արժանվույն նշանավորելու նաև այն պետության կողմից, որի իրավասության տակ արդեն մեկուկես դար գոյատևում է հայկական թատրոնը: Փառք Աստծո, ադամյանցիների ներկա ստեղծագործական կազմը հիվանդագին փառամոլությամբ չի տառապում: Նրանք միանգամայն գոհ էին իրենց ստացած շնորհակալագրերով, հուշամեդալներով, տոնակատարության մասշտաբներով, կարևոր ու կարոտյալ հյուրերի խանդավառող ներկայությամբ: Հոբելյանական հանդիսությունների օրերին երջանիկ եռուզեռի մեջ էին հիմնական և օժանդակ կազմում ընդգրկված առանց բացառության բոլոր 113 ադամյանցիները: Յուրատեսակ անկշռելիության վիճակում էր թատրոնի 13-րդ գեղարվեստական ղեկավար և տնօրեն, Մովսես Խորենացու մեդալակիր Արմեն Բայանդուրյանը, իսկ և իսկ պետական ավարտական քննություն հանձնող ուսանող: Տոնական հոգսերը նրանց հետ կիսում էին թատրոնի բոլոր վրացահայ ու հայաստանաբնակ բարեկամները, մշտական աջակիցները: Ադամյանցիների անսահման ոգևորությունը համակել էր արդի հայ թատրոնի բոլոր խենթերիս: Կարոտն ու սերն էին առաջնորդում, ուստի մտերմիկ հարաբերությունները անսպասելի գտնված գանձի արժեք ունեին երկուստեք և տրամադրում էին անսեթևեթ անկեղծության: Թբիլիսին այսօր Վրացական հանրապետությունն էլ ճիշտ նույն վիճակում է այսօր, ինչ հետխորհրդային մյուս բոլոր երկրները. միջպետական անհարթ հարաբերություններ, կնճռոտ կոնֆլիկտներ, նյութական ու բարոյական անլուծելի մնացող խնդիրներ, սեփական ուժերով, երբեմն խոտոր ճանապարհներով դրանք հաղթահարելու կոնկրետ դժվարություններ: Որքան կարողացա ընդհանուր պատկերացում ստանալ ինձ հյուրընկալած բարեսիրտ քույրերի` Նելլիի ու Մզիայի, նաև թատրոնի աշխատակիցների առօրյա պատմություններից, նրանք էլ ճզմվում են սոցիալականի կրնկի տակ: Կոմունալ ծառայութ յուններն ավելի մատչելի են, քան մեզ մոտ, բայց հանապազօրյա հացի գերխնդիրը վերստին օրհասական է մնում, մանավանդ ավելի է դժվարանում ապրեցնող աշխատանք գտնելը, հատկապես միջին տարիքի հասարակ մարդկանց, երբեմնի մտավորականների համար: Այս պարագայում, ավաղ, ավելորդ շռայլություն է ընկալվում ընթացիկ հոգևոր-մշակութային կյանքին պարբերաբար հաղորդակց վելը: Ոմանք փրկություն են որոնում հեռուստաէկրանին, որի բովանդակությունը գրեթե չէր տարբերվում մեր ունեցածից, բացառությամբ, իհարկե, լայն ժողովրդականություն վայելող մարդկանց մասնակցությամբ կազմակերպված հախուռն քննարկումների` ռուս-վրացական գերլարված հարաբերությունները վրացական տեսակետից արդարացնելու: Մայրաքաղաքում չկար որևէ ռուսալեզու ցուցանակ: Այդուհանդերձ հանդիպեցինք տեղաբնակ ռուսների, որոնք հանգիստ տնօրինում էին իրենց առօրյա հոգսերը: Ամենևին չէր զգացվում էներգետիկ ճգնաժամի, ազգամիջյան հակամարտությունների ճնշող ազդեցությունը: Բուռն հունով էր ընթանում մշակութային ամենօրյա կյանքը` փառատոններ, պրեմիերաներ, անխափան ստեղծագործական ու հանրակրթական առօրյա: Վրաստանում այսօր գործում են հինգ տասնյակից ավելի պետական թատրոններ: Ոչ միայն վրացական, այլև ռուսական, հայկական, ադրբեջանական: Եվ, իմ խորին համոզմամբ, հենց վրացական կառավարության վարած մշակութային ճիշտ քաղաքականությունն է, որ պարարտ հող է ապահովում տարբեր ազգերի թատերական արվեստի զարգացման և դրանց փոխշփումներով բյուրեղացող, կատարելության հասնող վրացական բեմարվեստը ձեռք բերած նվաճումների բարձունքում պահելու համար: Հայաստանցիներս կարող ենք հպարտանալ, որ հայրենիքից դուրս, արդեն 10 տարի վերականգնվել ու շարունակում են «Վերնատան» գրական ավանդույթները (ի դեպ, այդ օրերին այնտեղ հյուրընկալվում էր ՀԳՄ պատվիրակությունը): Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն սրբազանի հոգատար հետևողականությամբ գործում են մայրաքաղաքի 6 եկեղեցիներից 2-ը (մյուս 4-ի մասին հիմա արդեն պետք է տագնապի ահազանգ բարձրացնի ՀՀ կառավարությունը, որպեսզի դրանք չարժանանան աշխարհասփյուռ բյուրավոր ճարտարապետական և հոգևոր գանձերի անուրախ ճակատագրին): Առաջնորդանիստ Ս. Գևորգ հայոց եկեղեցին մեկենասների օգնությամբ հրատարակում է «Նորաշեն» հոգևոր, մշակութային, լրատվական հանդեսը` կրոնական և ախարհիկ մշակույթների լուսաբանման ընդօրինակման արժանի համադրություն: Ինքը` Վազգեն սրբազանը, ադամյանցիների լավագույն բարեկամներից է, ձգտում է օտարի հարկի տակ գենետիկորեն պատսպարված իր հոտը պահպանել` հորդորելով երիտասարդներին հավասարապես սիրել ու մեծարել ազգաշեն կրոնական հավատն ու մշակույթը, մասնավորապես թատրոնը, որը սրբավայր ու հավաքատեղի է անխտիր բոլոր տեղացի հայերի համար: Պարբերաբար լույս է տեսնում նաև «Վրաստան» շաբաթաթերթը, գործում են հայկական դպրոցները: 1992-ից ադամյանցիների հարևանությամբ իր հյուրընկալ դռներն է բացել Գարի Դավթյանի տիկնիկային ընտանեկան թատրոնը` մարդանալու աննախադեպ մի օջախ: Տեխնիկական կրթություն ստացած Գարիի արվեստագիտական հակումները անսպասելիորեն ի հայտ են եկել, երբ աղջկա` Աննայի համար պատրաստել է իր կյանքում առաջին խամաճիկը: Այնուհետև նա պատրաստել է ապշելու աստիճան շարժունակ, խարակտերային տիկնիկաշար, որոնցով «Քաջ Նազար» է բեմադրել Արմեն Բայանդուրյանը: Այսօր հրաշագործ արվեստագետը չկա, բայց նրա բարի տիկնիկներին առանձնահատուկ խնամքով պահպանում ու իր հյուրերին ցուցադրում է Գարիի կինը` Ժաննան, արտիստական խառնվածքով, անաչառ ու սրաչք մի մարդ, որ մարդկային հարաբերություններում բացահայտում և բացառում է կեղծիքն ու դավաճանությունը: Երաժշտական տարաոճ կատարումների օգնությամբ նա դստեր հետ մեզ ցուցադրեց ամուսնու արարած բացառիկ կենսունակ ու ինքնատիպ խամաճիկներին` արթնացնելով մեզանում անպատմելի մի թախիծ դրանց հեղինակին այլևս երբեք չհանդիպելու համար: Այսպիսի անմնացորդ, ինքնակիզվող նվիրումով կարելի է միայն պահպանել ինքնուրույն գոյությունը նույնիսկ ամենաաներևակայելի դժվարին պայմաններում: 150-ամյա թատրոնի ներկան Ներկայիս ադամյանցիների ամենակարևոր հատկանիշը, ըստ իս, ընտանեկան կուռ համերաշխությունն է: Այլ կերպ նրանք չէին գոյատևի օտար երկրում: Դա չափազանցված ցուցադրություն չէր: Շատերի հետ առանձնազրույցների առիթ ունեցա: Արվեստի մարդիկ արժանապատվության սրված զգացողություն ունեն: Ինչ-որ առումով դա օրինաչափ եմ համարում, եթե չի վերածվում ինքնահա վանության, հանճարեղության պոզայի: Նկատե՞լ եք, ամենատաղանդավոր արվեստագետներն իրենց ավանդի տեսակարար կշռի աճին զուգընթաց վերապահությամբ են ընդունում իրենք իրենց: Համեստությունը բազմակողմանիորեն օժտված մարդու ստեղծագործության շարժիչ ուժն է, որ մղում է նրան շարունակական որոնումների: Իրենց համեստությամբ աչքի էին ընկնում այս թատերախմբի բացահայտված ու չբացահայտված բոլոր շնորհալիները, տաղանդավորները, թատերական արվեստի զարգացման հեռանկարներով լրջորեն մտահոգված նվիրյալները: Իմ տպավորությամբ, նորարարական անդուլ որոնումների, ինքնաբացահայտող ստեղծագործական տառապանքի հետևորդ արվեստագետ է նաև Արմեն Բայանդուրյանը` հոգեբան-բեմադրիչ, որ ձգտում է կայացած անհատականություն ների հետ շփումների և անընդհատ լրացվելու, ամբողջացվելու պահանջ է զգում: Որոշակի աղերսներ ունի նրա ստեղծագործական նկարագիրը իր թատրոնական հոր` Վահե Շահվերդյանի հետ: Երկուսին էլ վիճակված է եղել փշոտ ճանապարհ անցնել ինքնահաստատման, 10 տարի անընդմեջ տքնաջան ներդնել իրենց կազմակերպչական ու արվեստագիտական ողջ ունակությունները հայկական ամենանշանակալից թատերախմբերը կազմալուծման ու լճացման անփառունակ վիճակից դուրս բերելու, նորովի արժևորելու ու կարևորելու համար: Անմնացորդ նվիրումի ցանկալի արդյունքները այսօր անժխտելի են երկուստեք` ժամանակ ու միջոցներ են հարկավոր ձեռնարկված արդյունավետ գործընթացի շռնդալից ավարտի համար, պետական լրջախոհ ու հեռատես մշտական հոգատարություն: Ինչ խոսք, անհամեմատ դժվար է օտարի հովանու տակ արարման կամքը, եռանդը անխաթար պահպանելը: Արմեն Բայանդուրյանը, թիֆլիսաբնակ, վիրահայ հավատարիմ համախոհների ու հայաստանաբնակ անդավաճան բարեկամների, թատերարվեստի երդվյալ հավատավորների նյութական ու բարոյական գործուն օժանդակությամբ, կարելի է ասել, անում է անկարելին: Այսօր 150-ամյա Հայպետդրաման 70 տոկոսով երիտասարդացել է` համալրվելով թատրոնի ստուդիայի և Թբիլիսիի թատերական ինստիտուտի (հիմա արդեն` համալսարան) հայկական բաժանմունքի խոստումնալից շրջանավարտներով, որոնցից շատերն իրենց վտիտ ուսերին պատվով կրում են խաղացանկային ծանրության առյուծի բաժինը` Լևոն Չիդիլյանը, Նանո Պողոսյանը, Սնեժանա Յաղուբյանը, Գագիկ Մելքումյանը, Լյուբա Սահակյանը, Արտավազդ Պալոյանը, Քրիստինե Մելքումյանը... Շատերը: Ուշագրավ մի հանգամանք: Դերասանական կրթություն ստացող ոչ բոլոր ուսանող ներն են բեմում հաստատվելու իրավունք ստանում: Այդուհանդերձ սիրահարված են մնում թատերարվեստին` վերաստեղծելով այսօր բոլոր գործող թատրոններին այնքան անհրաժեշտ գրագետ ու բարեկիրթ հանդիսատեսի կազմալուծված բանակը` բեմի մարդկանց կենդանի ստեղծագործությանը այնքան կարևոր լիցքեր ներշնչող: Իսկապես հրաշալի երիտասարդություն կա թիֆլիսահայ թատրոնում` կենսական ու թատրոնական անսպառ էներգիայով ու սիրով լեցուն, ակտիվ ինքնաքննադատական մտածողությամբ, սովորելու-աճելու չմարող ցանկությամբ, լիարժեք կայացնող ռեժիսորական ուժեղ ձեռքի ու ուղղորդված ստեղծագործական տքնանքի կարոտ: Բառերով անհնար է փոխանցել վախվորած շփոթությունը, որով սկսնակ դերասանուհի Մարիամ Խաչոյանը լսում էր երիտասարդ բեմադրիչ, միջազգային մի շարք մրցանակների դափնեկիր Սուրեն Շահվերդյանի` իր բնատուր օժտվածությանը տված բարձր գնահատականը. «Ձեզ չե՞ն առաջարկել Կլեոպատրա խաղալ»: Երիտասարդներից ամենաավագը` Լևոն Չիդիլյանը, վերջերս անցկացված Երիտասարդական հանրապետական փառատոնում գրավեց բոլորիս ուշադրությունը Լյուդովիգի իր դերակատարմամբ (Պ. Շենո, «Դուք ողջ լինեք»), կերպավորման ակնհայտ կարողությունների համակարգված դրսևորումներով: Բայցևայնպես նա անկեղծ կասկածանքով է գնահատում իր արտիստական աշխատանքը. «Ինստի տուտից հետո շատ եմ աճել, բայց հիմա ավելի մեծ պահանջ եմ զգում վարպետ ձեռքի, լավացվելու ու ճշգրտվելու: Վախենում եմ, ուղղակի սարսափում եմ պատասխանատվությունից, որ այժմ ընկած է մեզ վրա: Ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ վերելքի ճանապարհին ենք, բայց առանց հզոր անհատականությունների խորագետ ուղեկցության դեպի լյառը Մասիս տանող զառիվերից հանկարծ կգահավիժենք չգոյության անդունդը»: Միաբերան երկրպագելով իրենց թատրոնական առաջին քայլերն հղկող ավագներին` Ասյա Ժամկոչյանին, Սոս Սոսյանին, Սուրեն Եղիազարյանին, Ժիրայր Կարապետյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, Ավետիք Սանոսյանին, Ռոբերտ Աղաջանյանին, Էլեոնորա Օհանյանին, Մելանյա Բարսեղյանին, Ֆելիքս Խաչատրյանին, Լեյլա Մկրտչյանին - հատկապես խորին ակնածանքով են հիշատակում աղոթքի պես թանկ դարձած Սերիկ Շեկոյանին: «Եթե ես այսօր հայ բեմի վրա ճիշտ եմ քայլում, խոսքս հասցնում եմ հանդիսատեսին, առաջին հերթին Սերիկ Յակովլևնայի շնորհքն է,- ասում է առաջատար դերասանուհի Նանո Պողոսյանը:- Երախտապարտ եմ նաև իմ առաջին բեմադրիչին` Ռոբերտ Մանուկյանին և, իհարկե, Արմեն Սերգեյիչին, որի «Նամուսը» ինձ նոր շունչ տվեց: Ես վերջնականապես համոզվեցի, որ միայն դասականների գործերում կարելի է բեմի վրա հաստատ մնալու նոր ուժ ու լիցքեր գտնել»: Ինչն էր ինձ համար հուսադրող երիտասարդների մարդկային հավաքական նկարագրում` նույնիսկ նրանք, ովքեր բավականին թրծվել են պրակտիկ ստեղծագործական քուրայում, չեն մեծամտանում, չեն թաքցնում իրենց թերությունները: Ուստի իրավունք ունեն մայր հայրենիքից հրամայաբար խնդրելու անվանի արվեստագետների և առողջ ու անչար, ապրեցնող թատերական քննադատության պրոֆեսիոնալ մոտեցումն ու աջակցությունը` համոզված, որ այդպիսով միմիայն ի զորու կլինեն պատշաճ բարձունքում պահել հնամյա թատրոնի համարումը: Լիահույս եմ, այս հոբելյանը խթան կհանդիսանա Հայաստանի մշակութային ճակատագրի կարևոր դերակատար ներին անհապաղ արձագանքելու կյանքի հրամայականին, անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկելու: Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը ներկայիս խաղացանկում ունի 16 ներկայացում` Գ. Սունդուկյանի «Պեպոն», Ա. Շիրվանզադեի «Նամուսը», Յուջին Օ.Նիլի «Սերը ծփիների տակ», Գ. Խանջյանի «Ավերակների պահակները», Կ. Խոդիկյանի «Հեռացող գիշերը», «Հեքիաթները» ըստ Հովհ. Թումանյանի և այլն: Վերջին 5-6 տարիներին, անկասկած, վերելք է ապրում: Սրա փայլուն արտահայտությունը Պարոնյանի «Պաղտասար աղբարն» էր: Մենք բոլորս հոգևոր-բարոյական մեծ պարտք ունենք այս թատրոնին: ՀՀ վարչապետի օժանդակությամբ նրա հոբելյանական հանդիսությանը հնարավոր եղավ տոնական շուք հաղորդել: Նկատի առնելով Անդրանիկ Մարգարյանի վերջերս հատկապես ոգեշնչող մշակութային ակտիվությունը` ուզում եմ հավատալ, որ հետևողական մեկենասության արդյունքում ի վերջո կհայտնվի մի նոր Մանթաշով և հիմնովին կվերանորոգվի 1936 թվականին շահագործման հանձնված շենքը` վերացնելով տարիներ առաջ տեղի ունեցած երկրաշարժի վթարային հետևանքները: Հանրահայտ ճշմարտություն է` աղքատ երկրում չի ծաղկում մշակույթը: Ամենից առաջ թատրոնը կարիք ունի ֆինանսական խոշոր ներդրումների: Աղքատիկ ռեսուրսներով դերասանական սերունդ չես աճեցնի, չես հոգա արդեն կայացած անհատականությունների ստեղծագործական ու կենսական ներուժի պահպանումը և, որ ամենաերևութականն է, չես անի շքեղ մասսայական բարձրարվեստ ներկայացումներ: Թբիլիսիում, օրինակ, Գրիբոյեդովի անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը ստանում է վրացական և ռուսական պետությունների նյութական օժանդակությունը, բայց իր 160-ամյա հարուստ տարեգրությունը պատշաճ կերպով շարունակում է շնորհիվ դրանց գումարված Իվանիշվիլու հատկացրած միջոցների: Արդյո՞ք դա ուտոպիա է արդի հայ թատրոնների պարագայում: Արդյո՞ք մենք չունենք ներկայիս նորահարուստնեի մեջ մշակույթով խորապես անհանգստացող որևէ մեկին (միայն եկեղեցի կառուցելով չես անմահանա): Գոնե օտարության մեջ տոկացող ադամյանցիներին բախտը ժպտար... Ֆինանսական նեցուկ գտնելը դեռ, կարծում եմ, բավական չէ: Պետք է պաշտոնապես անել ամեն ինչ, նույնիսկ անհնար թվացողը, որպեսզի նրանք իրենց զգան արդի հայ թատրոնական մեծ ընտանիքի լիարժեք անդամը և բարոյապես էլ չընկճվեն օտար ափերում: Կրկնում եմ, այս թատրոնը ազգային արժեք է, կենսունակ մշակութային օջախ, ավելին` հայապահպան մի սրբավայր և արժանի է համապարփակ ջերմ ուշադրության, խնամքի: Համոզված եմ, ադամյանցիները հազիվ թե խոտորվեն իրենց որդեգրած տատասկոտ ուղուց` չխնայելով սեփական անձը, կատարողական պոտենցիալը: «Տեսա՞ք, ինչ լավ երիտասարդություն ունենք,- իրավամբ հպարտանում է Արմեն Բայանդուրյանը,- ինչեր ենք անելու միասին, իսկական հեղափոխություն: Մեր «Խաթաբալա»-ով ապացուցելու ենք, որ Փիրոսմանին (Փիրոսմանիշվիլի Նիկոլայոս Ասլանի, պրիմիտիվիզմի հետևորդ ինքնուս նկարիչ, որ նկարել է իր իսկ պատրաստած ներկերով - ծ.հ.) հայ է եղել...»: Ուրեմն, առավել սրված պետք է լինի այսուհետ մեր հայրենասիրական պարտքի զգացումը նրանց նկատմամբ, կոնկրետ գործերով փաստագրված, հարատևության վստահության իրական երաշխիքներ տվող, չնայած ինքներս էլ կարոտ ենք ստեղծագործական թռիչքի թևերի...