ԱՎԵԼՈՐԴ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ


Ալեքսանդր Օգանով գնդապետ, մայրաքաղաքի Շահումյանի տարածքային զինվորական կոմիսար Արդեն երկրորդ տարին է մեր զինկոմիսարիատը նախազորակոչային աշխատանքներն ու բուն զորակոչն իրականացնում է շենքային նոր, հարմարավետ, այսօրվա պահանջներին համապատասխանող պայմաննե րում£ Դա տրամադրում է, միաժամանակ պարտավորեցնում ուժերի լրիվ նվիրումով աշխատել£ Այսօր պատասխանատու պահ է զինկոմիսարիատի աշխատակիցների համար£ Նրանք խորապես գիտակցում են, որ զորակոչն ամենից առաջ պետական առաջադրանք է, որի կայացման համար անհրաժեշտ է լրջորեն նախապատրաստվել£ Նախազորային աշխատանքներն սկսելուց առաջ մեզ մոտ խորհրդակցություն անցկացվեց, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին զորակոչի նախապատրաստության հետ կապված բոլոր հարցերը£ Այդ գործընթացին ներգրավված ծառայություններին հրահանգներ տրվեցին` անվերապահորեն կատարել նախազորային աշխատանքների ընթացքը կարգավորող որոշումները, անել ամեն ինչ` ապահովելու զորքերի համալրման առաջադրանքի ժամանակին կատարումը£ Եվ այսօրվա դրությամբ զինկոմիսարիատը լիովին պատրաստ է սկսելու զորակոչը£ Նշեմ, որ այդ ընթացքում մեծ աշխատանք է տարվել նաև զինակոչիկների ծնողների հետ£ Զինկոմիսարիատի աշխատակիցների պարբերաբար այցելություններն ու նրանց հետ հանդիպումներն զգալիորեն նպաստել են արտերկրներում ապրող պատանիների վերադարձին, ովքեր նախկինում հեռացել են հանրապետությունից£ Ներկայանալով զինկոմիսարիատ` նրանք ցանկություն են հայտնում մեկնելու զինվորական ծառայության, իրենց պարտքը կատարելու հայրենիքի հանդեպ£ Զինկոմիսարիատում դեռևս հաշվառված չէին եղբայրներ Ալեքսանդր և Արայիկ Բարսեղյանները, երբ մեկնել են Լեհաստան£ Այս տարի նրանք վերադարձել են, կամովին ներկայացել զինկոմիսարիատ. ցանկանում են ազգային բանակում ծառայել£ Արդեն բուժհետազոտման են ենթարկվել ու ստացել ծանուցագրեր, նոյեմբերի սկզբներին կզորակոչվեն ազգային բանակ£ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ զորակոչից զորակոչ ավելանում է նման պատանիների թիվը£ Պիտի ասեմ, որ դրան մեծ չափով նպաստել է զինակոչիկների ընտանիքներում տիրող վիճակին քաջատեղյակ լինելն ու մեր տեսուչների կողմից պատանիների և նրանց ծնողների նկատմամբ ցուցաբերվող ուշադիր, զգայուն ու հոգատար վերաբերմունքը£ Քաջ գիտակցելով զորակոչային առաջադրանքների կատարման խիստ կարևորությունը և այն, որ տարեցտարի խստացվում են զորքերը համալրելու պահանջները, մեր զինկոմիսարիատն անում է ամեն ինչ, որ արգելքներ չստեղծվեն այն անձանց առջև, ովքեր հայրենիքից դուրս գտնվելու պատճառով ժամանակին չեն զորակոչվել£ Նրանց տրվում են համապատասխան երաշխիքներ£ Զորակոչը համաժողովրդական կարևորություն ունեցող հարց է, որին պատշաճ մակարդակով նախապատրաստվելու համար անհրաժեշտ է մեծ ջանքեր գործադրել: Դա ամենօրյա տքնաջան աշխատանք է£ Ներկայումս մեզ մոտ զինակոչիկների բուժզննում է անցկացվում£ Մեր բժիշկ¬մասնագետների աչքից ոչինչ չի վրիպում£ Բուժզննման արդյունքներն ուսումնասիրվում ու ամփոփվում են, զինակոչիկների անձնական գործերի մեջ արվում են համապատասխան նշումներ` նրանց քաշը, հասակը, ընտանիքի սոցիալական վիճակն ու զինակոչիկի կրթությունն ու հակումները£ Էականն այն է, որ զինակոչիկի մասին ունենանք ճշգրիտ տվյալներ£ Նախկինում, այո°, եղել են դժվարություններ զորակոչի անցկացման հետ կապված, սակայն չի եղել մի զորակոչ, որ չկատարենք առաջադրանքը, իմ պաշտոնավարության տարիներին չեմ հիշում նման բան£ Այս զորակոչը նույնպես կավարտենք բարեհաջող£