1-2 .ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Չվերածվել մանրադրամի Ռուս-վրացական հարաբերությունների և դրանց հետևանքների մասին այսօր խոսում են բոլորը: Նաև այն քաղաքագետ կամ քաղաքական գործիչ իրենց երևակայողները, որոնք անընդհատ քարկոծում են Հայաստանի կողմից կիրառվող փոխլրացման արտաքին քաղաքականությունը: Հայաստանը, ըստ այդ վայ-քաղաքագետների, ստրկական կախման մեջ է Ռուսաստանից: Եվ որպեսզի վերջինիս ֆորպոստը չլինի, պետք է շառաչուն ապտակներ հասցնի իր ռազմավարական գործընկերոջը` խորացնելով սիրախաղերը ՆԱՏՕ-ի հետ` ապագայում այդ կառույցին անդամագրվելու նպատակադրումով: Սահակաշվիլին ստանձնեց «մոսկայի» դերը և ԱՄՆ-ի թիկունքում «թաքնվելով»` փորձեց հարվածներ հասցնել «Հյուսիսային արջին»: «Արջը» մի փոքր համբերեց, իսկ Սահակաշվիլին այդ մեծահոգի համբերությոնւնը միամտորեն վախի նշան համարեց: Պուտինը հասկացավ, որ ժամանակն է Վրաստան-«մոսկային» խելքի բերելու: Ռուսաստանի առաջին իսկ հակագրոհից Վրաստանը հայտնվեց նոկդաունի մեջ: Սահակաշվիլին հայացքը հառեց արևմուտք, բայց ոչ մի օգնություն չստացավ: ԱՄՆ-ը համաշխարհային մեծ առևտրի մեջ (Իրան, Հյուսիսային Կորեա) Վրաստանը վերածեց մանրադրամի և այն որպես «մատաղացու» հանձնեց Ռուսաստանի տնօրինմանը: Իսկ թե դավաճանության դիմաց ինչպիսի դաժանությամբ է «տնօրինում» Պուտինը Վրաստանի բախտը, վկա է ամբողջ աշխարհը: Սա նաև հիանալի դաս է Հայաստանի այն քաղաքական ուժերի համար, որոնք առայսօր չեն հասկացել, թե որքան վտանգավոր է «ոտքերը վերմակի չափով չպարզելը»: Փանջունիական մորմոքներ