ՀՈՒՄՈՐ


- Ոստիկանությունում ծանոթ ունե՞ս:

- Ամենամոտիկ ընկերս:

- Ո՞ր բաժնում է:

- Երկու ամիս է` մեկուսարանում նստած է:

Ամուսինը կնոջ հետ վիճում է մեքենայում: Անցնում են մի գյուղի միջով և հանկարծ երկու խոզ են հայտնվում մեքենայի առջև: Ամուսինը հասցնում է արգելակել. կինը չարախնդում է.

- Ազգականներիդ կյանքը փրկեցիր:

- Հա, զոքանչս ու աներս էին:

- Դու 6 խնձոր ունես: Եթե կեսը տաս եղբորդ, քեզ քանի՞սը կմնա,- հարցնում է ուսուցչուհին:

- 5 ու կեսը:

Կինը զբաղված է, ու երեխային տանում է ամուսինը: Գնում են մի մանկապարտեզ.

- Նա մեր սանը չէ,- ասում են այնտեղ:

Գնում են ուրիշ մանկապարտեզ. երրորդը, չորրորդը` նույն մերժումը: Նստում են ավտոբուս` ուրիշ մանկապարտեզ փնտրելու: Աղջիկն անհանգիստ դիմում է հորը.

- Պապ, եթե մի մանկապարտեզ էլ մտնենք, ես դպրոցից կուշանամ:

Կրոնի ուսուցչուհին բացատրում է.

- Հիշե´ք, երեխաներ. նրանք, ովքեր այս առարկայից «4» կամ «5» ստանան, կգնան դրախտ: Իսկ ովքեր «2» ու «3» ստանան` կընկնեն դժոխք:

- Այսինքն ոչ մեկս դպրոցը չի՞ ավարտելու,- սարսափում է Շուշանը:

- Իմ տատիկն ու պապիկը շատ են սիրում պահմտոցի խաղալ: Առավոտյան տատիկը թաքցնում է օղին, ու եթե պապիկն այն գտնում է, ապա երեկոյան տատիկն է թաքնվելու տեղ փնտրում:

Ծերունին հեռուստացույց է դիտում:

- Պանդան ունենում է 16 ատամ, շնաձուկը` 100, մարդը` 32 ատամ,- ասում է հաղորդավարը:

Տղամարդը վեր է թռչում տեղից.

- Ուրեմն ես արդեն պանդա եմ: