«Վճռական աջակցություն» 


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻ գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում:

Այցի հիմնական նպատակն էր մասնակցությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող «Վճռական աջակցություն» առաքելության Հյուսիսային հրամանատարության կազմում ներգրավված երկրների պաշտպանության նախարարների նիստին:

Նիստի ընթացքում կարծիքներ են փոխանակվել Գերմանիայի կողմից ղեկավարվող Հյուսիսային հրամանատարության պատասխանատվության գոտում տիրող անվտանգային իրավիճակի, խնդրահարույց հարցերի և առաջիկա անելիքների վերաբերյալ:

Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ չնայած սեփական սահմանների երկայնքով ունեցած անվտանգության մարտահրավերներին, Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է` մինչև առաքելության ավարտը նույն ծավալներով շարունակելու իր մասնակցությունը «Վճռական աջակցությանը»: Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ միջազգային կոալիցիայի գործուն աջակցության շնորհիվ առաջիկայում Աֆղանստանում կարձանագրվեն տևական խաղաղության և կայունութ յան հաստատման ուղղությամբ նոր ձեռքբերումներ:

Բեռլինում ՀՀ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել նաև Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելլմիխի և ԳԴՀ կառավարության կազմում Ռուսաստանի Դաշնության, Կենտրոնական Ասիայի և Արևելյան գործընկերության երկրների հետ միջհասարակական համագործակ ցության հարցերի համակարգող Գերնոտ Էրլերի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Եվրոպայում, Հարավային Կովկասում և այլուր տարածաշրջանային անվտանգության և դրա առջև ծառացած սպառնալիքներին ու մարտահրավերներին, ինչպես նաև պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր: Սեյրան Օհանյանը զրուցակիցներին է ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը, վերջին շրջանի զարգացումները և կարգավորման ուղղութ յամբ հայկական կողմի դիրքորոշումները: Բարձր գնահատելով պաշտպանության բնագավառում հայ-գերմանական համագործակցությունը` Սեյրան Օհանյանը նշել է, որ դրա արդյունքում երկու երկրների միջև ստեղծված փոխադարձ վստահության մթնոլորտը խթանում է նաև այլ ոլորտներում երկկողմ կապերի ու համագործակցության զարգացումը: