ԼԵՆԻՆԻ ԱՃՅՈՒՆԸ ԿՀԱՆԵՆ ԴԱՄԲԱՐԱՆԻՑ


«Միասնական Ռուսաստան» կուսակցության մի շարք ակտիվիստներ սատանայականություն են համարել այն փաստը, որ Կարմիր հրապարակում, ուր գտնվում է Լենինի դամբարանը, կազմակերպվում են ռոկ-համերգներ և զանգվածային միջոցառումներ: Դա հակասում է քրիստոնեական ընդունված կանոններին: Եվ ահա, «հակասությունը» հարթելու համար առաջարկվել է սոցիալիստական հեղափոխության առաջնորդի աճյունը, որին նույն ակտիվիստները համարում են կասկածելի քաղաքական կենսագրության գործիչ, տեղափոխել Միտիշչի` այսպիսով Ռուսաստանի գլխավոր հրապարակն ազատելով առաջնորդի ներկայությունից: Այս նախաձեռնությունը պաշտպանում է Դմիտրի Մեդվեդևը, ով առաջարկել է Կարմիր հրապարակից տեղափոխել նաև ավելի քան 200 աճյուն, իսկ ահա Ռուսաստանի կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովն այս քայլը համարում է քաղաքական հավկուրություն: