ԼՈՒԺԿՈՎԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՆԵՂԱՑՆԵԼ


Մոսկվայի էքս-քաղաքագլուխ Յուրի Լուժկովը հեռանում է քաղաքի մեծահարուստների ավանից` Ռուբլյովյան խճուղուց, ուր նրան էր տրված ծառայողական ամառանոցը, և որն իշխանություն ները հետ չէին վերցրել պաշտոնանկությունից հետո: Այս շքեղ ամառանոցն ունի 700 քմ բնակելի մակերես, հինգ ննջարան, սաունաներ, 760 քմ տարածքով խաղահրապարակ, երկհարկանի ձիանոց, այլ հարմարություններ: Լուժկովը հրաժարվելով այս ամենից` հայտարարել է, որ ինքը որոշել է ապրել համեստ կյանքով` բնակություն հաստատելով Մոսկվայի իր բնակարանում, որն ունի «ընդամենը» 680 քմ բնակմակերես, 4 հյուրասենյակ, երեք ննջարան, մեծ խաղահրապարակ` շենքի տանիքային մասում, նկուղային հարկում` 300 քմ տարածքով ավտոկանգառ և երեք սաունա…