Թեև նրանց էլ էին «ամուսնալուծել»


«Ամուսնալուծողներն» իհարկե բամբասասերներն են, ովքեր իրենց հետաքրքրություններին հագուրդ տվող դեղին մամուլով տարածում են «լսե՞լ եք, ասում են» լուրերը£ Հենց նրանց «պնդմամբ» էլ` 11 տարի հաշտ¬համերաշխ ապրող Լարիսա Դոլինա-Իլյա Սպիցին ամուսնական զույգը 2010¬ին պաշտոնապես բաժանվում էր£ Գրում ու խոսում էին նաև, թե իբր Դոլինան նույնիսկ համաձայնագիր է կնքել Մոսկվայում հեղինակություն վայելող փաստաբանական ֆիրմայի հետ, որը պետք է ամուսնալուծության ժամանակ նրա շահերը պաշտպանի դատարանում£ Խոսքը, բնականաբար, համատեղ ունեցվածքը բաժանելու մասին է£ Զույգի բաժանվելու «հավանական» պատճառների շարքում մասնավորաբար նշվում էր ամուսինների բնավորությունների անհամատեղելիությունը և նպատակների տարբերությունները. Դոլինան շատ է աշխատում և հաճախ է այցելում բարձրաշխարհիկ միջոցառումների, իսկ Իլյա Սպիցինն ազատ ժամանակը նախընտրում է ընկերների հետ անցկացնել ու հանգստանալ բնության գրկում£ Լարիսայի ամուսինն էլ ակամա ջուր էր լցրել բուլվարային ասեկոսեների ջրաղացին` այդ թեմայով իրեն ուղղված հարցին պատասխանելով, որ չի մեկնաբանելու նման բարբաջանքները£ Մի խոսքով, 2010¬ն ավարտվել է, և բարեբախտաբար, զույգը միասին է£ *** Ռուսաստանցի թոփ¬մոդել Նատալյա Վոդյանովայի ամուսինը` լորջ Ջասթին Պորթմանը ևս ստիպված է եղել հերքել այն ասուխոսանքները, թե 10 տարվա համատեղ կյանքից հետո և 3 երեխա ունենալով հանդերձ, իրենք ամուսնալուծվում են£ Բամբասանքների ձնագնդիկն անընդհատ պտտվում էր ու մեծանում` չնայած այս զույգի մտերիմներն ու բարեկամները չէին հոգնում` ամենքին և յուրաքանչյուրին բացատրել, որ ամուսինները սիրում են իրար, ու բաժանվելու ոչ մի պատճառ չկա£ Սակայն ուրիշների անձնական կյանքի «գիտակները» նույնիսկ «փաստարկ» էին վկայակոչում, թե Վոդյանովան ևս արդեն փաստաբան է վարձել` ունեցվածքը չկորցնելու համար£ Մինչդեռ զույգն ապրում է սիրով ու երջանիկ` չմտածելով բաժանության մասին£