Անտարբերությունը պատժելի է Եթե նույնիսկ դա գերմանամկների նկատմամբ է


Եվրամիության դատարանը Ֆրանսիային մեղադրել է` անհետացման վտանգի առջև կանգնած մեծ գերմանամկան (ւՏՎÿՍ) պաշտպանության իր պարտականությունները չկատարելու համար£ Կենդանին բնավորվել է Էլզասում£ Ինչպես գրել է L´Express¬ը, դատարանը վճռել է, որ Ֆրանսիան անհրաժեշտ ուշադրություն չի հատկացնում կաթնասունին ու անպատասխանատվությամբ է վերաբերվում եզակի տեսակների պահպանման համակարգին£ Եվրահանձնաժողովը Ֆրանսիայի դեմ հայցը ներկայացրել էր 2009¬ի ամռանը£ Այն ժամանակ պաշտոնական Բրյուսելը հայտարարել էր, որ ֆրանսիացիները ջանքեր չեն գործադրում էլզասյան գերմանամկանը փրկելու համար£ Իսկ կենդանին պահպանության ներքո է դեռևս 1993¬ից, սակայն մինչ օրս խոմյակների թիվը գնալով նվազում է. եթե 2001 թ. դրանք 1167 հատ էին, ապա 2007¬ին նվազել էին մինչև 147-161£ Էլզասում դրանց ներկայիս քանակը չի նշվում, բայց ընդգծված է, որ Ֆրանսիան շարունակում է Էլզասում ընդարձակել գյուղատնտեսական հողահանդերը և ոչնչացնում է գերմանամկների բնակատեղիները` հօգուտ քաղաքաշինության ու ճանապարհների ասֆալտապատման£ Հայցի պատճառ դարձած մեծ գերմանամկներն ունենում են մինչև 27-30 սմ երկարություն, կշռում են 200-500 գրամ£ Դրանք տեղավորվում են դաշտերում, որտեղ շատ է աճում նրանց սիրելի առվույտը£