1. « Тополь-М » շարժական համալիր.


առավելությունները և թերությունները «Միջուկային զսպում» հասկացությունը ժամանակակից աշխարհում խաղաղության ապահովման հիմնական գրավականն է£ Իհարկե` գլոբալ իմաստով£ Երկար տարիներ Խորհրդային Միության և Միացյալ Նահանգների միջուկային զինանոցը եղել է հավասար հարթությունների վրա£ Այսօր այդ ոլորտում էական տեղաշարժեր են կատարվել, բայց դիտարկենք դրա ընդամենը մեկ բաղկացուցիչը` այն, ինչն արդի Ռուսաստանի Դաշնությունում ներկայացվում է որպես «միջուկային զսպման ուժերի հիմքը»£ Խոսքը վերաբերում է ռազմավարական նշանակության միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով զինված շարժական «ՁՏտՏսՖ-Ծ» համալիրին£ Բայց մինչ այդ` հիշենք, թե ինչպիսի տեղաշարժեր են կատարվել այս ոլորտում£ 1989 թ. ԽՄ¬ում կային ցամաքային տեղակայման 1407 հրթիռներ` ԱՄՆ¬ի ուղիղ 1000¬ի դիմաց, որոնցից 450¬ը «Մինիթմեն-2», 500¬ը` «Մինիթմեն-3» և 50¬ը` MX տեսակի£ Խորհրդային տեսականին շատ ավելի բազմազան էր, սակայն նրանցից միայն մեկ` ամենաահեղին անդրադառնանք£ Խորհրդային Միությունը տնօրինում էր 308 PC-20 տեսակի հրթիռային համալիրներ, որոնց Արևմուտքում տվել էին CC-18 «Սատանա» անվանումը£ Առանց չափազանցության կարելի է ասել, որ անգամ եթե հակառակորդին հաջողվեր վերացնել մնացած ողջ հրթիռային համալիրները, «սատանայի» համազարկն ի զորու էր իսպառ ոչնչացնել ցանկացած հակառակորդի` նրան վերածելով պարզապես ռադիոակտիվ խճաքարի կույտի£ «Յուժնոյե» ԿԲ¬ի ղեկավար Վ. Ուտկինի, գլխավոր կոնստրուկտոր Ս. Ուսի և Դնեպրոպետրովսկի «Յուժմաշ» միավորման համատեղ ջանքերի շնորհիվ, 1975¬ին ծնունդ առած այդ երկաստիճան համալիրը կարող էր խոցել հակառակորդին 11-15 հազար կմ հեռավորությունից` արձակելով 8-10 մարտագլխիկ` յուրաքանչյուրը` կես մեգատոն հզորությամբ և անհատական ուղղորդման հնարավորությամբ£ Հարվածի ճշգրտությունը մինչև 350-440 մետր էր£ Պաշտպանվել նման հրթիռների համազարկից` անհնարին կլինի անգամ 2020¬ական թվականներին£ Ինչպես և Ուտկինի մնացած բոլոր «զավակները», այդ հրթիռա-մարտական համալիրը նույնպես պատված էր պողպատյա բոժոժով£ Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչու էր Արևմուտքն այդ աստիճան երկյուղ կրում «սատանայից»£ Ամերիկացիները համարում էին, որ աշխարհում ամենածանր` 210 տոննա կշռող այդ հրթիռն ունակ էր կրելու ավելի քան 10 մարտագլխիկ£ Սա` առաջինը£ Երկրորդ` հրթիռն ընդունակ էր վերցնել հակահրթիռային պաշտպանությունը հաղթահարելու համար անհրաժեշտ մի ամբողջ շարք միջոցներ£ Ու եթե ամերիկյան ինժեներային մտքի պսակը հանդիսացող 10 լիցքանի MX գերհրթիռը կարող էր կրել 450-500 կգ տարբեր միջոցներ` ծանր և թեթեև կեղծ թիրախներ (ռադիոլոկացիոն ճառագայթման դիպոլային անդրադարձիչների և արգելքների կանգնեցման կայանների տեսքով), ապա խորհրդային «սատանան»` 900¬ից 1000 կգ հակազդեցության միջոցներ, որոնցում առկա էին և այնպիսի «անակնկալներ», որոնք ցանկացած հակահրթիռային պաշտպանությանը կստիպեին սխալվել£ Հրթիռի յուրաքանչյուր մարտագլխիկ սարքավորված էր նրան դեպի նպատակակետն ուղղորդող անհատական համակարգով£ Իսկ նրա «պահունակի» բեկորներն իրենք էին վերածվում հակառակորդի համար խաբուսիկ նպատակակետերի£ Ցանկացած «աստղային պատերազմ» կավարտվեր «սատանայի» լիակատար հաղթանակով£ «Յուժնոյե» կոնստրուկտորային բյուրոյի ներկայիս ղեկավար Ստանիսլավ Ուսը հպարտությամբ ասում է, որ PC¬20¬ն անընդհատ կատարելագործվել է, և նրա վերջին նմուշն իր հզորությամբ քառակի անգամ գերազանցում է առաջինին£ Նա գրել է. - Որպեսզի հրթիռն անցներ միջուկային պայթյունից հետո առաջացած փոշու ամպերի միջով, այն ծածկում էին սև գույնի ջերմապաշտպան շերտով£ Ու երբ հրթիռը դուրս էր թռչում իր արձակման կայանքից` կապույտ երկնքի ֆոնի վրա, հատկապես ծագող արևի շողերի ներքո, այն շատ չարագուշակ տեսք ուներ… Եվ կայծակնային արագությամբ սլանում էր վեր£ Տպավորությունն իսկապես անպատմելի էր` ասես սև կայծակ լիներ£ Ես հենց այդպես էլ այն կանվանեի, բայց ամերիկացիները դրան ուրիշ մի անուն էին տվել` «սատանա»£ Այն շատ առավելություններ ուներ ոչ միայն ճշգրտության, հզորության և մարտական պատրաստության առումով, այլև լավ պաշտպանված էր անգամ միջուկային պայթյունից… Հրթիռը հատուկ փորձարկումներ էր անցել Սեմիպոլատինսկի հրաձգարանում, որտեղ ստուգվել էր կառավարման համակարգի վրա միջուկային պայթյունի թողած ներգործությունը£ Սակայն, ինչպես վերը նկարագրված, այնպես էլ մնացած բոլոր համալիրներն ունեին մի թերություն` մեխված էին տեղում. տեղակայված էին հանքահորերում ու հենց այդ պատճառով տվյալ հրթիռները կարելի էր չեզոքացնել կամ առաջին միջուկային հարվածով, կամ օդային հարձակման արդյունքում, երբ բարձր ճշգրտության ռումբերի կամ «տոմագավկների» հարվածներից հետո հանքահորերի ծանր խուփերը պարզապես տեղից կխախտվեին£ Գետնի վրայից մեկնարկող շարժական բալիստիկ հրթիռների բարձր արդյունավետությունն իր հաստատումը ստացավ 1991¬ին` Իրաքի դեմ Արևմուտքի մղած պատերազմի ժամանակ£ Ամբողջությամբ ջախջախելով արաբների ռազմական ավիացիան և չորս կողմից իրենց տեսադաշտում պահելով Իրաքի ողջ տարածքը` նրանց գլխավերևում մշտապես պահելով իրենց ռազմական ինքնաթիռները, ամերիկացիներին այդպես էլ չհաջողվեց ոչնչացնել «հՍՈՊ» հրթիռների շարժական սարքավորումները£ Իրաքը մինչև վերջին օրը դրանցով կրակ էր բացում հակառակորդի դիքերի վրա£ Ճիշտ է` ոչ միջուկային մարտագլխիկներով£ Ըստ ՌՆԱ¬1¬ի (CHB-1)` համաձայնելով ոչնչացնել բաժանվող մարտագլխիկներով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների իր ողջ զինանոցը, այդ թվում և դրանցից ամենաահեղն ու սարսափելին` PC-20¬ը, ռուսական կողմն ընտրության առջև կանգնեց£ Եվ հիմնական շեշտը դրվեց միաբլոկ հռթիռներով զինված, շարժական «ՁՏտՏսՖ-Ծ» համալիրի վրա£ Սակայն միայն բոլորովին վերջերս, որոշակի տեխնիկական փոփոխությունների ենթարկվելուց հետո, այդ համալիրի հզորության ներուժը սկսեց մասամբ հավասարվել իր ահեղ նախորդին£ (Շարունակելի)

Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ