ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Լ. Տեր¬Պետրոսյանը` Ր. Հովհաննիսյանի մասին Սևակի խոսքերով - Ես ունեմ նաև ճիշտ կաղապարը հենց այդ գործիչի, Եվ խաղալիքներ ես պիտի ձուլեմ այդ կաղապարով£ Երկկենցաղ մարդը «Գործում» է ոչ միայն ցամաքում, այլև ջրում Տ. Կարապետյանի հակառակորդները ԱԼՄ¬ն հապավեցին հետևյալ կերպ. Ա(մալյանի) Լ(ռեցրած) Մ(ենախոսություն)£ Կարապետիչը զայրացած արձագանքեց. «Այդ ե՞ս եմ մենախոսում, ես ամբողջ ժողովրդի հետ եմ խոսում, ի դեպ, ոչ միայն ցամաքում, այլև` ջրում (Սևանում)£ «Ռաբիս» բողոքավորներին ինտելիգենտներ պետք չեն Պարզվում է` Տիգրան Կարապետյանի թիկունքում կանգնած «տղեքն» ավելի ունակ են ժողովրդին ոտքի հանելու, քան Լ. Տեր¬Պետրոսյանին սատարող «ինտելիգենտիկները»£ Ժողովրդի «հասուն» և «տհաս» ներկայացուցիչների խոսք ու զրույցից - Էս իշխանություններն օր չկա, որ մի շառ ու փորձանք գլխներիս չբերեն£ - Այդպես թվում է, որովհետև նրանք ոչ թե օրախնդիր, պոպուլիստական խնդիրներին են առաջնայնություն տալիս, այլ ռազմավարական, ինստիտուցիոնալ հիմնահարցեր են լուծում£ - Բան չհասկացա, ամբախ¬զամբախ խոսում ես. ժողովրդի հերն անիծում են, իսկ դու ինստիտուցիոնա˜լ-մինստիտուցիոնա˜լ£ - Լավ, պարզ ասեմ. իրենք էսօրվա քո շահը զոհում են, որ վաղը տասնապատիկ լավ ապրես£ - Իյաա˜, բառադիությո˜ւն. էդ ո՞ր հայը նաղդը թողած նիսյայի հետևից կվազի£ Շոկային թերապիայի նոր ձև Եթե կադրային «քոթակումները» չօգնեցին, երկրի ղեկավարները ստիպված կլինեն կադրային ջարդ սկսել, եթե դա էլ արդյունք չբերի` թերևս կադրային սպանդն էլ չօգնի£ Զավեշտալի է «մայկա-տռուսիկով» մարդուն փոխկապ հագցնելը Իհարկե, Երևանը պետք է նմանվի քաղաքակիրթ երկրների մայրաքաղաքներին£ Դրա համար էլ փողոցային առևտուրը արգելելը ճիշտ է, եթե… այսքան գործազուրկներ և 70 դոլարով ապրելու պարտադրված քաղաքացիներ չունենայինք£ Թե չէ` գիտե՞ք դա ինչի է նմանվում£ Երբ, ասենք ոտաբոբիկ, «մայկա-տռուսիկով» մարդուն փորձում են շքեղ փոխկապ հագցնել£ Նախ կոշիկի, վերնաշապիկի, կոստյումի հարցը լուծել, հետո մտածել փոխկապի մասին£ Ի՞նչ մտակաղապար չունենան կադրերը Արթուր Ռեմբոյի խոսքերով - Ո՞ւմ վարձկանը դառնալ, ո՞ր գազանին պաշտել, ո՞ր սրբապատկերը երկրպագել, ո՞ւմ սիրտը կոտրել, ո՞ր կեղծիքը պետք է թաքցնել, ո՞ւմ արյունով պետք է քայլել£ «Եթերայինից»` իրականություն Ամալյանական հանձնաժողովն օգնեց Տ. Կարապետյանին` հասկանալու, որ ամուր հարթակը խախուտ եթերից «պրեստիժնի ա»£ Ինչպես դուրս գալ «լոմկայից» Նարկոլոգիական կլինիկայից պարզաբանում են, որ եթերային հոգեվիճակից կտրվելը «լոմկա» է առաջ բերում թմրամոլների և եթերում չափից ավելի շատ հայտնվողների մոտ£ Դժգոհության սինդրոմ Իշխանությունները դժգոհում են բանկերի տրամադրելիք վարկերից, պաշտոնյաները` «չարքերից», ձեռներեցները` հարկերից, ժողովուրդը` բարքերից£

Արամ ՀԱԿՈԲՅԱ Ն