1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Նախորդող ամիսներին ՀԴՄ կտրոններ կուտակած մեր հայրենակիցները հիմա էլ հայրենի բանկերից մեկի թակարդում են հայտնվել£ Ոչ անճանաչ օլիգարխներից մեկին պատկանող «Արարատ» բանկը հրաժարվում է կտրոնների խմբաքանակներն ընդունել ու վճարել£ Այստեղ հավաստիացնում են, թե նշված գործառույթն այլևս իրենց չի վերապահված, և շահած ՀԴՄ¬ների պարգևավճարները դրանց հասցեատերերը միայն «Հայփոստ» ընկերությունից կարող են ստանալ£ Ինչպես միշտ, փոստային բաժանմունքներում անծայրածիր հերթեր են գոյացել£ Այստեղ էլ աշխատակիցները չնայած օրվա բոլոր ժամերին կտրոնների խմբաքանակներ են հաշվում, սակայն իրենց դիմող քաղաքացիներին մերժում են` պատճառաբանելով, թե… հերթագրվել է պետք£ Ավելին, նշվում է, որ հերթագրվելն էլ է անիմաստ, քանի որ արդեն ցուցակագրվածների թիվն այնքան մեծ է, որ մինչև սահմանված ժամկետի ավարտը` հունվարի 31¬ը, փոստային ցուցակներում նորագիրների հերթը հազիվ թե հասնի£ Պետեկամուտների կոմիտեն (որը փաստորեն նորահայտ «բերմունդյան եռանկյունու» կարևորագույն կողմերից մեկն է տվյալ դեպքում), սովորույթի համաձայն, հերթական խառնաշփոթը կարգավորելուն ուղղված որևէ տեսանելի քայլ դարձյալ չի նախաձեռնում£ Այստեղ միգուցե նույնիսկ գոհ են բոնուսների բաշխման գործընթացից, քանի որ եռամսյակից եռամսյակ պարգևավճարների չափերն ու պայմաններն ի վնաս քաղաքացու են փոխվել, ու վճարվելիք գումարներն այս անգամ հավանաբար քչություն չեն անելու£ Ի վերջո, վճարվելիքն է աննկարագրելիորեն պակասել£ Ավելին, ակնհայտ է, որ նման գործելաոճն էլ ի´ր հերթին է հաջորդող ամիսներին բարձրացնելու հարկայինի պատասխանատուների տրամադրությունը, քանի որ նման շարունակության դեպքում կտրոն կուտակող քաղաքացիների թիվն առաջիկայում է´լ ավելի է նվազելու£ Մինչդեռ ոչ հեռու անցյալում թվում էր, թե ստվերի դեմ պայքարի նշված մեխանիզմը պարզապես գտնված է, ու արվելու է հնարավորը` քաղաքացիներին խրախուսելու և ՀԴՄ կտրոն պահանջողների բանակը հետզհետե մեծացնելու ուղղությամբ…