ԵՐԿՈՒ ԵՐԱՆԻՆԵՐԻ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ


ՊԱՏԱՀԱԿԱՆՈՐԵՆ, թե դեպքերի բերմամբ` ձմեռը Հայաստանում բոլոր տիպի ընդվզումների հիմնական սեզոնն է համարվում£ Ամենամեռյալ թվացող ամիսները հետաքրքիր դարձնող դեպքերի պակաս չզգացվեց նաև այս տարի£ Քաղաքական առումով, դիցուք, ավարտվող ամսվա ամենաակտիվ գործիչը Տիգրան Կարապետյանը դարձավ£ Ու մինչ շատերը գլուխկոտրուկի մեջ էին` հասկանալու համար, թե իրականում հատկապես ինչից բորբոքվեց ու որտեղ կավարտվի ԱԼՄ¬ականների ցասումը, ընդվզելու հերթը մանրածախ առևտրով զբաղվողներին հասավ£ Այս դեպքում, թերևս, ամեն ինչ ավելի պարզ է ու կազմակերպված, սակայն առևտրականների պարագայում էլ դեպքերի մոտավոր շարունակության սցենարն ու խնդրի հանգուցալուծումը ոչ մի կերպ չի երևում£ Ըստ էության, Երևանի նոր քաղաքապետն այսօր իրականացնում է այն ծրագիրը, որն իր նախորդներն էլ են խոստացել, բայց ցանկացած փորձի դեպքում` թեթև դիմադրության հանդիպելուն պես, հրաժարվել են նախաձեռնությունն ավարտին հասցնել£ Արդյունքում` մանրածախ առևտուրը հակահիգիենիկ պայմաններում շարունակել է ծաղկել` ապականելով Երևանի տեսքը£ Ավելին, փողոցային առևտուրն այնքան է ծավալվել, որ, մոտավոր հաշվարկներով, այս գործում ընդգրկվածների թիվն արդեն մեկ ու կես տասնյակ հազարի է հասել… Ընդհանուր շահով ու շատ կոնկրետ խնդրի շուրջ համախմբված այս բանակին հուսալքելն անշուշտ դժվար կլինի, և, ի տարբերություն քաղաքական նախասիրություններով հրապարակներում հավաքվողների, առևտրականների պայքարը շատ ավելի հաստատուն ու տևական կարող է դառնալ£ Խնդիրն իսկապես խիստ որոշակի է. նրանք կա´մ պետք է վերանվաճեն իրենց «սեղանիկները» կա´մ էլ, հուժկու դիմադրության հանդիպելով, գործազուրկների շարքերը համալրեն£ Հարցն ակնհայտորեն երկու երանիների անհամատեղելիության շրջանակում է, ու Երևանի մաքուր տեսքը ստիպված պետք է գործազուրկների թվի կտրուկ աճով զուգորդվի£ Երկու դեպքում էլ պետությունը երկընտրանքի առջև է£ Եթե վաճառականից միտինգավոր դարձած մարդկանց հարմար այլընտրանք առաջարկվեր, իհարկե, խնդրի բանալին գտնված կարելի կլիներ համարել£ Սակայն նույնիսկ այս պարագայում շահածն ավելին է, քան կորցրածը£ Քաղաքապետի նախաձեռնությունը որքան էլ անուղղակի, բայց զգալիորեն կմեծացնի խանութների ու սուպերմարկետների շրջանառությունը. այն, ինչը մարդիկ գնում էին փողոցից, հիմա արդեն խանութներից ու սուպերմարկետներից ձեռք կբերեն£ Այսուհանդերձ, վրդովվելը, ահազանգելը, հրապարակներում ժամանակ ծախսելն անիմաստ է£ Ի վերջո, տեղի է ունենում այն, ինչը վաղուց պետք է իրականացված լիներ£ Փողոցային առևտրում ներգրավվածները նախորդող ամիսներն ու տարիները մինչև անգամ շահած կարող են համարել£ Առևտրի այս տեսակից ձերբազատվելու մասին միշտ է խոսվել, սակայն գործնական քայլերի շարունակական հետաձգումը արմատացրել էր կարծիքը, թե փողոցային առևտուրը մեր կենցաղի անբաժան մասն է այլևս£