ԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵ՞Ց


Ալյուրի գինը նոր ռեկորդ է սահմանել` ևս 30 դրամով թանկանալով ու արդեն կիլոգրամը 250 դրամ արժեքով սպառողին հրամցվելով£ Հացի շուկան դեռևս անտարբեր է տեղի ունեցածի հանդեպ, բայցև գրեթե կասկածից վեր է, որ առաջիկա օրերին հացամթերքի բոլոր տեսակները 10-ական դրամով դարձյալ կթանկանան£ Մնացած այն ամենը, ինչն ալյո´ւրից է պատրաստվում, չի կարող նոր գնաճի ազդեցությունը չկրել£ Սակայն մակարոնեղենի շուկայում միալար ու տվյալ պահին աննկատ թանկացումներն առաջիկայում գնային թռիչքի տեսքով կարտահայտվեն£ Իհարկե, երբ արդեն բանը բանից անցնի, ինչպես սովորաբար, ցորենի գների բարձրացման վերաբերյալ նույն մաշված պատասխանն է հնչելու, թե իբր ցորենի միջազգային շուկայական գինն է աճել£ Այս անգամ արժե հայրենի օլիգարխների կասկածելի պատճառաբանությունները լսելու փոխարեն տեղի ունեցած հերթական թանկացումը բոլորովին այլ տեսանկյունից քննել£ Հայտնի է, որ բազմաթիվ այլ ապրանքատեսակների հետ մեկտեղ, ցորենի ներկրման մենաշնորհը ևս Հայաստանում մի քանի մարդ են տնօրինում£ Պարզ է նաև կանխատեսելի պատասխանն այն հարցի, թե, դիցուք, ալյուրի շուկայի տնտեսվարողների թիվն ինչու տասնյակներով չի հաշվվում, ինչպես է ստացվել, որ այստեղ իրական շուկայական մրցակցություն չկա, ու գնային քաղաքականությունը կախված է բացառապես մի քանի ներկրողների քմահաճույքից£ Կարճ ասած` ցորենաալյուրային շուկայում մոնոպոլիան նույնպես «հիմնավորված» ու «արդարացված» է, քանի որ այն պարզապես գերշահութաբերներից է£ Այսինքն, գները թելադրվում են բացառապես մենաշնորհը տնօրինողների կողմից£ Իսկ տվյալ դեպքում, երբ ամեն ինչ այսչափ պարզ ու տեսանելի է թվում, ցանկության դեպքում նոր գնաճը հեշտությամբ կարելի էր շրջանցել£ Նկատելի է, որ եթե ալյուրի կիլոգրամը 30 դրամով է թանկացել, ապա այսպես կոչված միջազգային շուկաներում գների թռիչքն ընդամենը 5-10 դրամի շրջանակներում է£ Իսկ նշված գումարն էլ, բնականաբար, հայրենի օլիգարխների գերշահույթների հաշվին կարելի էր լրացնել£ Այդպիսով հացամթերքի թանկացման հերթական ալիքը կարող էր նաև Հայաստան չհասնել, եթե մենաշնորհյալներն այսչափ անզիջում չգտնվեին սեփական շահույթների անկասելի հոսքը փոքր¬ինչ մեղմելու հարցում£ Տվյալ դեպքում, իհարկե, ավելի զարմանալի կլիներ նրանց մեծահոգի քայլը... Սակայն, ինչպես տեսնում ենք, նման «արտառոցություն» ու որևէ անիմաստ զիջում երբևէ չարժե ակնկալել հատկապես մենաշնորհատեր օլիգարխներից£