ՀՈՒՄՈՐ


Կնոջ հավատարմությանը կարելի է հավատալ, եթե նրա տղամարդը ոչինչ չունի:

Տղամարդու հավատարմությունը երևում է այն ժամանակ, երբ նա ունի ամեն ինչ:

Միամիտ աղջիկները սեքս չեն ուզում հարսանիքից առաջ. փորձվածները` հարսանիք չեն ուզում սեքսից առաջ:

- Երեկ իմ կատուն կնոջս նման ճչում էր տնով մեկ: Ես նրան էլ ասացի կախարդական խոսքերը` «Քեզ հետ լիովին համաձայն եմ»: Եվ նա... մեկեն կտրեց ձայնը:

Կինը պետք է մեկ տղամարդ ունենա` կյանքի բոլոր հանգամանքների համար: Եվ մի քանի տղամարդ` համենայն դեպս:

Լավ տղամարդու կինը պետք է լինի այնպիսին, ում բոլորը կցանկանային, բայց չեն կարող իրենց թույլ տալ:

Լողափին երիտասարդ տղամարդիկ վոլեյբոլ են խաղում: Երկու ընկերուհի փորձում են ընտրել, թե նրանցից ում հետ գիշերեն:

- Էն հաճելի տղային ճանաչո՞ւմ ես, ո՞վ է,- հարցնում է ընկերուհիներից մեկը:

- Անունն ու ով լինելը չգիտեմ, բայց ձեռ քաշի. սարսափելի խռռացնում է քնած ժամանակ:

- Քրիստիկը համաձայնե՞ց ամուսնանալ քեզ հետ:

- Համաձայնեց, բայց դեռ պիտի սպասեմ:

- Ինչո՞ւ:

- Նա ասաց, որ ես նրա վերջին ամուսինն եմ լինելու:

Բարում տղամարդը զարմացած հարցնում է իր սեղանին մոտեցած աղջկան.

- Տարօրինակ է, ինչո՞ւ ես ինձ հյուրասիրում: Առի՞թ կա:

- Առավոտյան կասեմ,- նրա բաժակը լցնելով` խոստանում է աղջիկը: