Թարմ սառեցված կոկորդիլոսներ, կենդանի գորտեր ու շնաձկներ


Չինական սուպերմարկետները զբոսաշրջիկներին զարմացնում են ոչ միայն իրենց հսկայական տարածքներով, այլև գիշատիչների վաճառվող տեսականիով:

Մսի և ձկնեղենի բաժիններում կարող ես գնել թարմ սառեցված կոկորդիլոսներ, կենդանի գորտեր ու կրիաներ, աղվեսի միս, խոզի գլուխ, չորացրած կաղամար (թանաքաձուկ), տարատեսակ սողուններ, կողիկներ և անհայտ ծագման մսեր: Հատկապես ցնցող է վաճառասեղաններին շարված բաց երախներով շնաձկների տեսքը: Ի դեպ, վաճառողները պատրաստ են այս «ձկները» մասերի բաժանել հենց գնորդի աչքի առաջ:

Հասկանալի է, որ այս ամենը հասանելի չէ ամեն մեկին ու երևի հենց այդ պատճառով ոչ մի այցելուի չտխրեցնելու նպատակով աղքատների համար չինացիները արտադրում են տավարի մսի համով կոնֆետներ ու ջուր:

Չինական խոհանոց ասելով սովորաբար պատկերացնում ենք բրինձ և պատառաքաղ-ձողիկներ: Բրնձի ու ձողիկների տեսականին այնտեղ պարզապես անհնարին է հաշվել: Ու գդալ որոնելն էլ անկարելիության չափ դժվար է:

Զարմանք են հարոցում նաև զվարճալի առաջարկները: Դիցուք, շոկոլադի սալիկների հետ փաթեթավորված վաճառվում են մարտկոցներ, բուսայուղի հետ առաջարկվում է նարնջի հյութ... (segodnyΖ.uΖ):