Երկտոննանոց կենսագրություն


Այսուհետ հնդկական Ագրա քաղաքը Թաջ Մահալից բացի այլ մի դիտարժանություն էլ ունի ցուցադրելու: Այնտեղ տեղադրվել է Բուդդայի կյանքի մասին պողպատաձույլ գիրքը:

«Բուդդան և նրա դհաման» 400 էջանոց ստեղծագործության հեղինակը Հնդկաստանի Սահմանադրության հեղինակներից մեկը` Բհիմռաո Ամբեդկարն է: Հանրության շրջանում մեծ արձագանք գտած գրքի տեքստը փորագրված է պողպատյա 24 «թերթերի» վրա, որոնցից յուրաքանչյուրը կշռում է շուրջ 100 կգ: Ինքնատիպ հուշարձանի բարձրությունն ավելի քան 2,5 մետր է, լայնությունը` շուրջ 1,4 մետր, իսկ յուրաքանչյուր էջի հաստությունը` մոտ 5 սմ:

Գիրք-հուշարձանի շնորհանդեսը նվիրված էր Ամբեդկարի` 1956 թ. Ագրա այցելության հերթական տարելիցին. Հնդկաստանի բոլոր ծայրերից այստեղ եկած մասնակիցների թիվը գերազանցում էր 35 հազարը (տեղեկացրել է TiΗes of IndiΖ-ն).

Հիշեցնենք, որ անցյալ աշնանը Նեպալի Լումբին Մայա-Կույսեր տաճարի տարածքում հնագետները հայտնաբերել էին բուդդայական հնագույն սրբավայր` մ.թ.ա. 6-րդ դարի տաճարի փլատակները: Իսկ ըստ ավանդության` Բուդդային մայրը ծնել է հենց Լումբինում գտնվող անտառակում: Մինչ այդ հայտնագործումը գիտնականների մի խումբ պնդում էր, որ Բուդդան ծնվել է մ.թ.ա. 623 թ., մեկ այլ խումբ էլ համոզված էր, թե նա ապրել է 390-340 թվականների միջև ընկած ժամանակահատվածում (KorreΖΘondent.net):