Օսկարակիր կապիկը


Մարդակերպ այս կենդանու արտիստական ձիրքն ու կինոարտադրության մեջ նրա ավանդը գնահատվել է այս անգամ ևս: Եվ պատվավոր պարգև է շնորհվել կապուցին տեսակի Կրիստալ կապիկին, որը կինոաշխարհում ճանաչված է որպես «Կենդանական աշխարհի Անջելինա Ջոլի»: Նա արժանացել է PΖwscΖr մրցանակին (ΘΖw` «թաթ»):

Կենդանիներին «Օսկարի հանձնման արարողությունը կայացել է Լոս-Անջելեսում: Կրիստալը ներկայացել է վարդագույն շրջազգեստով ու մարգարտե վզնոցով և մեծ խանդավառությամբ վերցրել ու գլխավերևում թափահարել է արձանիկը: Երբ նրան հարցրել են, թե ունի՞ սիրած դերընկեր (թվարկվել է արտիստների անուններ` Բրեյդլի Կուպեր, Բեն Սթիլեր, Մեթ Դեյմոն, Ռոբին Ուիլյամս), Կրիստալն աշխույժ գլխով է արել, իսկ էկրանին հայտնվել է պատասխանը.

- Ռոբինն ինձ անվանում է սիրելի գործընկեր, բայց իմ սիրած խաղընկերն իմ մարզիչ Թոմ Հունդերսոնն է:

Այս նորությունը ոգևորել է հատկապես կենդանասերներին և սոցցանցերում նրանք կծու հումոր են արել.

- Նույնիսկ կապիկն «Օսկար» ունի, իսկ Լեոնարդո Դի Կապրիոն` ոչ:

Կրիստալը նկարահանվել է 25 ֆիլմերում: Այդ թվում` «Գիշերը թանգարանում. դամբարանի գաղտնիքը», «Դոկտոր Դուլիթլը», «Տղաների երեկոն (ՎՈսՖփՌՔվՌՍ) Վեգասում» և այլն: Արդեն 18 տարի է, նա զբաղվում է դերասանի մասնագիտությամբ: Ու լավ էլ վաստակում է: «Անասնաբուժական կլինիկա» սերիալում նկարահանվելու դիմաց նրա հոնորարը մեկ էպիզոդի համար կազմել է 12 հազար դոլար: Ինչ վերաբերում է «Օսկարին» կենդանիներին այն հանձնվում է 6-րդ անգամ: