Դա՞ էլ է խոսքի ազատություն


Երևի ասողներ կլինեն, թե Ամերիկայում էլ խոսքի ազատությունը լիարժեք չէ: Բայց նույն այդ ազատության արտոնումը նաև անձնական վիրավորանքներն է արտոնում: Վերջին հաշվով էթիկա ասվածը կա, ու գոնե հասարակությանն աշխարհին կապող լրագրողները, պետք է, որ հաշվի նստեն կոռեկտության հետ…

Մի խոսքով, ամերիկյան իսպանալեզու Univision հեռուստաընկերությունը աշխատանքից ազատել է հաղորդավար Ռոդներ Ֆիգերոային, ով եթերում երկրի առաջին տիկին Միշել Օբամային համեմատել է «Կապիկների մոլորակ» ֆիլմի հերոսներից մեկի հետ (տեղեկացրել է բրիտանական TelegrΖΘh թերթը):

Հեռուստավարի հայտարարությունը հնչել է El Gordo y LΖ FlΖcΖ հեռուստաշոուի ժամանակ, երբ քննարկվում էր նշանավոր դիմահարդարներից մեկի աշխատանքը: Մասնավորապես, վերջինս սկսել է զբաղվել ճանաչված մարդկանց կերպարների պատճենումով:

-Գիտեք, Միշել Օբամայի տեսքն այնպիսին է, կարծես նա «Կապիկների մոլորակ» ֆիլմի դերասանական խմբից լինի,- ասել է Ֆիգերոան:

Դրան հաջորդել են նրա հասցեին բազմաթիվ մեղադրանքները` ռասիզմի մեջ:

Հեռուստաընկերությունը հաղորդավարի մեկնաբանությունը դատապարտող հայտարարություն է հրապարակել` ընդգծելով, որ նրա տեսակետը բացարձակապես «չի համապատասխանում ընկերության արժեքներին ու հայացքներին»:

«Սրախոս» Ֆիգերոան էլ վախից, թե մեղքի զգացումից դրդված, բաց նամակով Միշել Օբամային փորձել է պարզաբանել, որ իր մեկնաբանությունն անձամբ Միացյալ Նահանգների առաջին տիկնոջը չի վերաբերում, այլ գնահատում է ոճաբանի աշխատանքը:

-Ես ինձ սարսափելի վատ եմ զգում և ձեզանից ներողություն եմ խնդրում: Ինձ նման արհեստավարժը չէր կարող թույլ տալ մեկնաբանություններ, որոնք կարող են վիրավորական կամ ռասիստական թվալ. հատկապես մեր երկրի համար այս բարդ իրավիճակում: