Ամուսնությունը Աստված է սահմանել


Ամերիկյան Օկլահոմա նահանգի օրենսդիրները չեն բացառել, որ հնարավոր է` ամուսնության թույլտվություն ստանան միայն հավատացյալ մարդիկ:

Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել մի օրինագծի, որը ամուսնանալու իրավունք է տալիս միայն հավատացյալներին և պահանջում է, որ ամուսնութ յունների վերաբերյալ բոլոր վկայականները հաստատի հոգևոր դասը: Արտաեկեղեցական միություններն արգելող օրինագիծն ընդունվել է հանրապետական մեծամասնութ յան կողմից (տեղեկացրել է inosΗi-rւ-ն):

- Ամուսնությունը պետությունը չի հիմնել. ամուսնությունը սահմանել է Աստված,- իրենց մոտեցումը պարզաբանել է ներկայացուցիչների պալատի անդամ Դենիս Ջոնսոնը:

Իհարկե, սա չի նշանակում, թե աթեիստներն ամուսնանալու իրավունք չունեն. նրանց համար էլ հավանաբար որոշակի իրավունք-պարտականություններ կամրագրվեն, քանզի կնոջ և տղամարդու միության օրինականացումը իրավական ակտ է: Սակայն այս օրինագծի հեղինակները (կամա թե ակամա) ուղեփակոց են դնում միասեռական ների ամուսնությունների առջև, քանզի վարակի պես տարածվող այդ արատը նախևառաջ աստվածային օրենքներն է ոտնահարում: Իսկ միասեռականները իրենց այլասեռությունը «վտանգող» ցանկացած քայլի դեմ աղմկարարության մեծ փորձ ունեն: Արդեն իսկ այս օրինագծի դեմ էլ հնչել է առաջին աղաղակը. «Օկլահոմայի բնակիչները` հանուն հավասարության» կազմակերպությունն այդ օրինագիծը որակել է որպես «Համընդհանուր հարձակում` նահանգի ԼԳԲՏ-ի ընկերակցության դեմ»: