Գարնանային  համերգասրահ 


Մայրաքաղաքային բոլոր համերգասրահներն իրենց փոքր ու մեծ բեմահարթակներից այս  գարնանամուտը բազմերանգացրին երաժշտարվեստի տարաբնույթ կտավների հնչերանգներով: Երբևէ դատա-պարտված չլինելով ձմեռային թմբիրի, պրկված աշխատանքային ռիթմով նոր զարթոնքի տրամադրութ-յամբ գոտեպնդեցին`  վերահաստատելով  անանցողիկ երաժշտության  հրաշագործ հմայքը:  
 
Որդեգրած մշակութային մարտավարությանը մշտապես հավատարիմ «Արամ Խաչատրյանի» բարձրարվեստ ջահակիրը` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ոչ միայն ստեղծագործական հարկադիր պա-րապուրդի չմատնվեց, այլև ցանկալի «վարձակալի» կարգավիճակով շարունակեց իր կատարողական վարպետութ-յամբ հմայել անդավաճան երկրպագուներին: Երախտագիտության ակնածալի խոնարհումով նշանավորեց իր կազմավորման 90-ամյա հոբելյանը: Այն հանրությանը ներկայացավ 1925-ի նույն օրը` մարտի 20-ին ՀԽՍՀ առաջին պետթատրոնում (իմա` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) Կոն-սերվատորիայի նվագախմբի առաջին սիմֆոնիկ համերգի ծրագրով` Մոցարտ, Գրիգ, Էկլես, Ռոսինի, Մենդելսոն... Մի օրինաչափ տարբերությամբ` դիրիժորական վահանակի մոտ նվագախմբի առաջին գեղար-վեստական ղեկավարի ու գլխավոր դիրիժոր Արշակ Ադամյանի ներկայիս  տաղանդավոր «իրավահաջորդն» էր` Է-դուարդ Թոփչյանը: Հայոց Ցեղասպանությունից 10 տարի անց հիմնադրված այս նվագախումբը հոբել-յանական այս բեմելն էլ  կայացրեց «Հիշում եմ և պահանջում» խորագրով իրականացվող համերգաշարի ոգով:  Մոցարտի և Բրուքների մեծակտավ սիմֆոնիաների ֆիլհարմոնիկի կատարումները խորապես հու-զեցին ունկնդիրներին: 
 
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան գարնանամուտի երեկոները  արվեստասերների մտապատկերում  շարունակվում են դաջվել Կամերային երաժշտության ազգային կենտրոնում ներառված երգչախմբերի և նվագախմբերի  իրարահաջորդ բովանդակալից ելույթներով: Միջազգային համատեղ ծրագրերի  շարունակական կենսագործմամբ էլ յուրովի լրացվում է համաշխարհային համերգահարթակ-ներից մատուցվող երաժշտության արդի համապատկերին ինչպես երաժիշտների, այնպես էլ ունկն-դիրների իրազեկվածության բացը: Այս առումով հատկանշական է  ռուսական դեկաբրիստական ազատատենչ շարժման ժամանակաշրջանը նորովի վերաիմաստավորող «Մարիա Վոլկոնսկայայի նոթերը» մոնոօպերա-յի բեմականացումը, որի առաջնախաղը կայացավ մարտի 27-ին:  
 
Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի (գեղարվեստական ղեկավար Սեդրակ Եր-կանյան) և   միջազգային մրցույթների բազմակի դափնեկիր Էկա Հորստկայի (սոպրանո) ստեղծագործա-կան համախոհությամբ կերպավորված  կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանի նորաոճ երաժշտակտավն ըստ էութ-յան ազատախոհության պայքարի  դեռևս չխունացած էջերի մերօրյա տարընթերցումն է:  Այս երաժշ-տական նախագծի բոլոր մասնակիցները լիահույս են, որ դեկաբրիստ ամուսնու ճակատագիրը անմնացորդ սիրով ու աննկուն նվիրումով կիսած Մարիա Վոլկոնսկայայի հուշապատումի երաժշտական կերպարը կհո-գեհարազատանա հայաստանցի արվեստասերներին: Գուցե թե նաև արթնացնի հոգեմտավոր թմբիրից և մարդ-կային հոծ զանգվածներին բարեկրթելու, նրանց  կենսակերպը բարեփոխելու առավել իրատեսական ուղի-ների որոնումներում հստակ կողմնորոշող փարոս դառնա:            
 

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ