Թեյը` հնդկական ազգային ըմպելիք


 

Թեյը հավակնում է հռչակվել որպես Հնդկաստանի ազգային ըմպելիք, ինչի մասին արդեն հայտարարել են երկրի պլանավորման հանձնաժողովի ներկայացուցիչները: Ըմպելիքն իր նոր կարգավիճակը կստանա 2013-ի ապրիլի 17-ին` Ասսամ նահանգում այս բուսատեսակի մշակության հիմնաքարը դնողներից մեկի` Մանիրամ Դևանի ծննդյան 212- ամյակի կապակցությամբ: Նա առաջինն էր, ով թեյը կիրառեց նաև կոմերցիոն նպատակներով, իսկ 1839-ից ղեկավարում էր նահանգի թեյի գործարանը: Այս ամենից զատ« Դևանի անունը կապվում է նաև հակաբրիտանական ապստամբության հետ, որի կազմակերպիչը և մասնակիցն է եղել:

Ըմպելիքն ազգային հռչակելու դրդապատճառներից մեկն էլ հարգանքն է կանանց նկատմամբ, քանի որ վերջիններիս աշխատուժը բավական նշանակալի է թեյի մշակության ոլորտում: