ՄԻԼԻՈՆՆԵՐ ԳՐՈՇՆԵՐԻՑ


 

Արտաքուստ 1-2 դրամի շահույթով աշխատող տարադրամի փոխանակման կետերը, Կենտրոնական բանկի տվյալներով, միայն անցյալ տարվա ընթացքում շուրջ 37 միլիոն դոլարի եկամուտ են ունեցել: Կենտրոնական դրամատան հրապարակած տվյալները փաստում են, որ ութ առևտրային բանկեր շուրջ 52 միլիոն դրամի եկամուտ էլ ստացել են արտարժույթի կուրսի տատանումների արդյունքում:

Տարադրամն ազգային արժույթով փոխանակելուց ստացվելիք եկամուտների առումով բանկերի ակնկալիքներն այս տարվա համար ավելի մեծ են. դոլարի, եվրոյի կամ ռուսական ռուբլու տեսքով մեր հանրապետություն ուղարկվող մասնավոր տրանսֆերտների ծավալներն այս տարի զգալիորեն աճել են: Իսկ բնակչությունը սոցիալական կարիքները հոգալու համար արտերկրում ապրող հայրենակիցներից ստացված օգնությունը ոչ թե կուտակում, այլ անմիջապես դրամի է վերածում: