Կոշկագող աղվեսը


Գերմանական փոքրիկը` Ֆերեն ավանի անտառաբնակ այս կենդանին, պարզվում է` շատ կոշկասեր է£ Տեղացիներից նա թռցրել է շուրջ 250 կոշիկ, որոնք տերերը թողած են եղել իրենց բակերում կամ ճանապարհին մոտիկ£ Ընդ որում ոչ միայն այգեգործական ռետինե, այլ նաև թանկարժեք կոշկեղենի երկրպագու է գող աղվեսը£ Նրա հափշտակած հավաքածուում մինչև 120 եվրո արժողությամբ ոտնամաններ են հայտնաբերվել£ Հափշտակությունները մեծամասամբ կատարվել են անցած տարի, որից հետո մի փոքր ընդմիջում է եղել ու վերսկսվել նոր թափով£ Ինչպես տեղեկացրել է Welt¬ը` տեղաբնակ մի կնոջից կոշկասեր կենդանին 2 անգամ է գողացել նույն կոշիկը£ Կայսերական կոմս Ռուդոլֆ ֆոն Կեսելշտատը, ում սեփականությունն է այդ անտառի 1200 հեկտարը, կարծիք է հայտնել, թե աղվես մայրիկն այդ ամենը գողանում է, որ խաղալիք նվիրի իր ձագերին£ Իհարկե, կորցրած իրենց կոշիկները որոնելու համար ավանաբնակները չեն պատրաստվում «սանրել» անտառը£ Բայց անցյալ տարի անտառապահները պատահաբար գտել են կոշիկներով լեցուն որջը և որոշ մասը վերադարձրել իրենց տերերին£ Դրանից հետո զգուշավոր կենդանին փոխել է բնակավայրը£ Մի խոսքով, աղվեսին բռնելու նպատակով սարքված ծուղակներն օգուտ չեն տվել. տեղական իշխանություններն էլ բնակիչներին խորհուրդ են տվել իրենց ունեցվածքը դրսում չթողնել£