Հրշեջներից գարեջուր էր թռցրել


Կանզասի նահանգի փոքրիկ մի քաղաքի ոստիկանության պետ Ուիլսոն Հիլլը խայտառակ կերպով հեռացվել է ոստիկանությունից` հրշեջներից գարեջուր գողանալու պատճառով£ Ոստիկանության տեղամասն ու հրշեջ բաժանմունքը տեղակայված են նույն շենքում և իրարից անջատվում են 1 դռնով, որը երբեք չի կողպվում£ Հերթական հերթապահության ժամանակ Հիլլը որոշում է այցելել հարևաններին£ Վերջիններս, սակայն, տեղում չէին. բոլորը մեկնել էին կանչի£ Ոստիկանապետի խելքին փչում է տեսնել, թե կրակի հետ կռիվ տվողներն ի՞նչ են պահում սառնարանում£ Ու հանկարծ «հայտնաբերում» է մի քանի հարյուր շիշ գարեջուր£ Ոստիկանը սառնարանի պարունակությունը քարշ է տալիս իր մեքենան, բայց չի հասցնում փախչել ավարի հետ մեկտեղ£ Այդ պահին վերադառնում են հրշեջները, բռնում Հիլլին ու հանձնում նրա իսկ ենթականերին£ Անհավանական թվացող այդ գողությամբ պատճառված վնասը դատարանը գնահատել է 1237 դոլար£ Հիլլին ոչ միայն արտաքսել են ոստիկանությունից, այլև զրկել են թոշակից և 6-ամսյա ուղղիչ աշխատանքի դատապարտել£