Ծերությունը նրան չի հաղթի


Լյուդմիլա Գուրչենկոյին նորից բեմ ելնել ստիպեցին ոչ թե երկրպագուները, այլ նյութական դժվարությունները£ «Կառնավալային գիշեր»¬ի աստղը, չնայած հառաջացած տարիքին, օրեր առաջ 2 ժամ տևողությամբ իր մենահամերգում նույնիսկ դոփապար (չեչոտկա) է պարել£ Վաղուց չթարմացված իր զգեստապահարանից ընտրված շքեղ հագուստը և անդավաճան երկրպագուներով լեփ¬լեցուն համերգասրահը հին օրերի պես ապահովել են արտիստուհու շուքը£ - Որքան ավելի երկար ես ապրում, այնքան ավելի շատ ես մտորում այն բաների մասին, որոնք նախկինում չէիր էլ նկատում£ Օինակ` ինչպե՞ս պահպանել հարաբերությունները, ի՞նչ է սիրահարվածությունը, ինչպե՞ս պահպանել թարմության զգացողությունը£ Բայց տարիները գնում են և կնճիռներ են հայտնվում, աչքերի տակ ցանցիկ է գոյանում… Չէ, ես ծերությունից չեմ վախենում£ Եվ, Աստվա¯ծ իմ, շուտով իմ հոբելյանն է£ Դե, գլուխը քարը£ Ամենասարսափելին չպահանջված, լքված, մոռացված դառնալն է, ոչ մեկին պետք չլինելը,¬ անկեղծացել է արտիստուհին` հավելելով. - Նախկինում` երբ ես հաջողության գագաթին էի, մտածում էի, որ թեկուզ 3 շաբաթ կարող եմ ոչնչից չվախենալ, որ իմ գլխին չի ընկնի գործազրկության քարը£ Բայց պարզվեց, որ հաջողությունը ճգնաժամի բարձրագույն աստիճանն է£ Ապրելու տեղ չունես, փող չկա… «Ձնհալից» հետո բոլոր արտիստները ջահելացան, ես դարձա հասակն առած£ Լավ էր, որ այն ժամանակ ես «Կառնավալային գիշերի» 3 երգ ունեի. դրանք էլ ինձ փրկեցին£ Գնում էի երգելու այնտեղ, ուր ինձ կանչում էին, ելույթ էի ունենում ցանկացած գումարով£ Եվ այդ ընտելությունը հիմա ինձ շատ է օգնում£