Կեղտոտ փողերով գնված երջանկություն


Մեր ռուսական թատրոնում բեմ բարձրացված Յուրի Պոլյակովի «Համադասարանցիները» ժամանակակից մելոդրամայի (բեմադրիչ` Ալեքսանդր Գրիգորյան) ներկայացման հանդիսատեսը, որն ակնկալում էր վարագույրից անդին «ԿՊվՏՍսՈրրվՌՍ» կայքի հարուցած մերօրյա համաճարակի շուրջ հյուսված զգայացունց մի զավեշտախաղ «վայելել», շուտով զգաստանում է£ Ռուսաստանի մեծածավալ քարտեզում ներառված Կոստրոմիտինների բնակարանում աֆղանական «խաղաղարարական» պատերազմի հերոս, «Կարմիր աստղի» ասպետ Իվան Կոստրոմիտինի (Վյաչեսլավ Շամիրյան, Մանվել Խաչատրյան) ծննդյան քառասուներորդ տարեդարձի տոնակատարության եռուզեռը աննկատ հետին պլան է մղվում£ Որդու համադասարանցիներին հյուրընկալելու նախապատրաստվող Եվգենյա Պետրովնայի (Ելենա Եսայան) և երբեմնի սիրելի դասընկերուհու` Սվետլանա Պոգոժևայի (Աննա Բալանդինա) մտերմիկ զրույցից ի սկզբանե պարզվում է, որ միանգամայն հեռու է խաղարկվող բեմապատումը պարապ ծիծաղ սփռող բովանդակազուրկ, հանիրավի զանգվածային պահանջարկ ունեցող նորահաստատ ժամանցային հանդիսանքներից£ Անդամալույծի սայլակին ցմահ գամված, մարդեղենությունից ու լիարյուն կյանքից անդարձ զրկված որդու անհույս խնամքից հոգեպես հյուծված, հավատացյալ կոմունիստ Եվգենյա-Եսայանի պարզ, խորհրդաշունչ («Պետք է գրել «կՐՈՉՊՈ»¬ին»` կրկնում է շարունակ` մոռանալով, որ հիմնովին պղծվել ու ոչնչացվել են նախկին կացութաձևի, վարքուբարքի ատրիբուտները, միամտորեն հավատալով, որ Աստված նոր սոցիալիզմի նախադրյալներ է կազմավորում ապականված Երկրի վրա) մերկացումներից` ժամանակակից ապրելակերպի այլախեղումները ձաղկող, ակամա սթափվում է£ Կենտրոնացնում միտքը նրա ուղղամիտ դիտարկումների թափանցիկ ենթիմաստների ամբողջացման վրա£ Մեր ներկայի նոր տերերի ու նրանց անհամար թիկնապահների տարօրինակ վարքագծի զավեշտալի դրսևորում ներից (իրավացի է բեմադրիչը` նրանք հազիվ թե նոր հեղափոխություն անեն) անցնում խեղված գոյակերպի հեգնախառն պախարակմանը, սոցիալական աղաղակող անարդարությանը ժողովրդի հլու համակերպմանն ընդդիմանում£ Դերասանուհիների խաղի հարաճուն անկեղծությամբ կլանվում ես խորհրդավոր շղարշով պատված բեմական անցքերի վերծանմամբ£ Ժողովրդական ծերունազարդ արտիստուհի Իրինա Մարչենկոյի կերպավորած Եվգենյա Պտերովնայի կողքին Ելենա Եսայանը զուսպ ու սիրագորով մեկ այլ մայրատիպար է ստեղծում, առանց տարիքը ընդգծելու£ Բարդ հոգեբանական վերափոխություններով կազմավորված իր Սվետլանային շերտ առ շերտ է բացահայտում Աննա Բալանդինան£ Նրանց զուգախաղի մտերմացնող ուժով աննկատ առնվում ես համադասարանցիների խմբի մեջ, մտովի վերապրում դպրոցական կյանքդ£ Պոլյակովի հյութեղ լեզվի սարկաստիկ հնչերանգների հետզհետե թանձրացմամբ կենդանանում է անկախացած Ռուսաստանի, հետխորհրդային անծայրածիր ողջ տարածքում առկա իրականության քաոսային խճանկարը£ Դպրոցական մի յուրատիպ ընտանիքի անդամ համադասարանցիների կրած կերպափոխություններով գաղտնազերծվում ազատություն ստացած տարազգի խորհրդածինների ներկան£ Եվ միջանձնական հարաբերությունների ինտրիգող անցումներով հարուստ մելոդրամատիկ թատերապատումը տեսարանից տեսարան պամֆլետային հնչողություն է ձեռք բերում£ Բեմադրիչի մեկտեղած հանրաճանաչ ու համարժեք երաժշտական հենքով ու նրբահմուտ ուղղորդմամբ գործողության տարածքում հայտնվում են սոցիալիզմից կապիտալիզմին անցնելու անվերջանալի ժամանակաշրջանի «սրբագրումներով» արտաքուստ նույնիսկ անճանաչելի դարձած երբեմնի համադասարանցիները£ Կայարանային բոմժ Ֆեոդոր Ստրոչկովի` առաջին հյուրի կերպարում անճանաչելի են մինչև անգամ հանրածանոթ դերասանները` Հայաստանի վաստակավոր արտիստ Արման Ղազարյանը և հնչեղ անուններով արդեն ուշագրավ արտիստական կենսագրության մնայուն էջեր ստեղծած Երվանդ Ենգիբարյանը£ Հատկանշական է, որ երկու կազմով բեմադրված այս ներկայացմանը «վաստակավորների» ու երիտասարդների դերասանախմբերով անզուգական հմայք ու իմաստային կենսաբուխ ելևէջներ են հաղորդվել£ Տարիքով ավելի համապատասխան առաջինները` Իրինա Հարությունյանը, Սերգեյ Մաղալյանը, Ռոբերտ Հակոբյանը և Ֆրեդ Դավթյանը բազմամյա հարուստ փորձառությամբ ու կերպապնակով են մարմնավորում իրենց հերոսների բեմատիպարները£ Խաղացանկային խելամիտ քաղաքականությամբ, բազմաժանր թատերատքնանքով հասունացած երիտասարդները` Թեհմինե Խաչատրյանը, Երվանդ Ենգիբարյանը, Դավիթ Խաչատրյանը, Մանվել Խաչատրյանը, Սերգեյ Գրիգորյանը` երիտասարդության ու սկսնակութ յան սահմանից վաղուց անցած Աննա Բալանդինայի, Ելենա Եսայանի, Յուրի Իգիթխանյանի ու Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ, ոչ թե պարզապես ստանձնում են բեմի վարպետների խաղացած դերերի կատարումները, այլ, իրենցում թրծելով, դրանց ստեղծագործական սեփական վերապրումով են բեմ հանում£ Տարբեր են ազատաբարո աղջկա` Օլգայի բեմական դրսևորումները Նարա Թումասյանի և Լուսինե Ղազարյանի դերամարմնավորումներում, բայցև` նմանակ քույրեր կարծես լինեն£ Կարճ ասած` բեմը լիավյուն մերօրյա կյանքով է ապրում£ Բրավո°, Գրիգորյան, կարողանում է նույն անմար եռանդով թատերասերունդ ձևավորել ու աճեցնել£ Համադասարանցիների իրարահաջորդ հայտնություններով ոչ միայն սրվում է հետաքրքրությունը հրատապ ներկայացման գլխավոր ասելիքի նկատմամբ, այլև մեր ապրած հետխորհրդային կյանքի բովանդակությունն է յուրովի վերծանվում անկախածին մարդատեսակների հավաքական բնութագրականությամբ£ Անաշխատ, կեղտոտ փողերով գնված երջանկության նսեմ խորքերն են երևան գալիս մարզային գեղեցկության մրցույթում շահած «թագով» հարթակից հարթակ պճնագեղ մարմնավաճառի վերածված սիլիկոնային «Թագուհի» Աննա Ֆալիկովայի (Իրինա Հարությունյան, Թեհմինե Խաչատրյան) և աֆղանական պատերազմի շնորհիվ հսկայական կարողության տեր դարձած, ցինիկ ու վրիժառու Վիկտոր Չերմետովի (Ֆրեդ Դավթյան, Յուրի Իգիթխանյան) բեմական վարքագծերում: Երբեմն արգահատանք ցայտեցնող սրանց որդեգրած կենսակերպն, իբր, մերժող մնացած բոլորը իրականում մեծապատիվ մուրացկաններ են£ Աշխարհիկ գայթակղություններից հոգևորականի սքեմով զուր պաշտպանվող հայր Միխայիլ դարձած «Տյաբլիկը» (Սերգեյ Մաղալյան, Արթուր Պետրոսյան)£ Ակնկալվող հրեական հալածանքներից արտասահման ճողոպրած ու խղճուկ գոյություն քարշ տվող, «կոկորդիլոս Դենդի» Բորիս Լիպովեցկին (Ռոբերտ Հակոբյան, Դավիթ Խաչատրյան)£ Տաղանդավոր բանաստեղծին բոմժակենցաղում թաղած, գինարբուքից մթագնած Ֆեդյան£ Անձնական դժբախտությունը ակամա խորացրած, լուսազրկված «Լուսատիտիկ» և «ձյունաճերմակ» «Գերազանցիկ» Սվետան` ամենաօրինավոր համարվածը, ով Վանկայի աչքի առաջ հանուն փողի պատրաստ է տրվել Չերմետին£ Մինչև իսկ` Եվգենյա Պետրովնան, ով չերմետյան կեղտոտ փողերով է հոգ տանում անհոգի մարմնով զուտ կենսաբանորեն գոյատևող Վանյային` միակ անբասիր էակին, ում լավագույն հատկանիշների սոսկ հուշն է մնացել, ավաղ£ (Ինչպես մեր լավագույն արժեքներն ու տարիները մնացին, փաստորեն, խորհրդային անցյալում£) Մունջ ներկա գտնվելով իրենց դպրոցական ընտանիքում տասնամյակներով կուտակված ախտերի բացահայտմանը` Վանյան, ակամա, բոլորի խոստովանահայրն է դառնում£ Ապակողմնորոշված ավագ սերնդի «պատվիրակ» Եվգենյա-Եսայանի ու մի երեկոյի ընթացքում փլուզված խորհրդային կուռք Սվետա-Բալանդինայի (Պատահաբար չէ Պոլյակովը, հենց նրան նկատի առնելով, «Դասընկերուհին» վերնագիրն ընտրել£ Գրիգորյանն, իր հերթին, ընդարձակել է պիեսի ընդգրկման սահմանները, շեշտադրել միևնույն դպրոցական ընտանիքի բոլոր անդամների «դերակատարությունը» նոր ձևավորված հասարակական ընտանիքում£) առանցքային զուգախաղով հետապնդված հիմնական ասելիքը գունեղանում ու կյանքի իրական կողմերով է հագենում£ Զվարթ տրամադրության կտրուկ խզումներով սթափության մղում£ Սահմռկեցուցիչ պատկերները ներկա իրականության պետք է, որ հոգևոր երկրաշարժ հարուցեին ազնիվ մղումներն ու առողջ բանականությունը պահպանած հանդիսատեսի ներաշխարհում£ Ինչպես որ հոմերական անմարելի քրքիջ հարուցեցին կենսական աննշան հյուլեները հազվադեպ երևակելու ունակ Իվան Կոստրոմիտինի մոտ` անսպասելի քարացնելով մի պահ անիմաստ գզվռտոցի անհարկի բորբոքմամբ ներքին պրկումը հանդարտեցնող Չերմետին ու նրա կեղտոտ փողերին ապավինածներին£ Դրանցով գնված երջանկության ունայն բուտաֆորականությունից է ժայթքում նրա հախուռն զայրույթը£ «Մի՞թե անվերադարձ կորսված են հոգևոր-բարոյական վսեմ արժեքները»,¬ մտորում ես այս անսպասելի քրքիջից ահագնացող դառնահամից սրտխառնոց զգալով£ Մոտալուտ ապագայում իրական բարեփոխման հավատընծա շողարձակում, ցավոք, էլ չես տեսնում£ Չափազանց են խեղաթյուրվել մարդկային նկարագրերն ու հասարակական փոխհարաբերությունները£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ