Այս մեկն արդարացվել է


Մեծ Բրիտանիայի Նոտտինհեմի դատարանը մեղավոր չճանաչեց ուսուցչին, որն աշակերտի գլխին հարվածել էր 3 կիլոգրամանոց մետաղյա մարզագնդով` վտանգելով նրա կյանքն ու վնասելով առողջությունը (տեղեկացրել է AFP¬ն)£ Դատավոր Մայքլ Ստոկսը հայտարարել է, որ ֆիզիկայի 50-ամյա ուսուցիչ Պիտեր Հարվին առժամանակ կմնա հսկողության տակ£ Իսկ Հարվին խոստովանել է իր մեղքը` պնդելով, որ առանց դիտավորության է վնասել տուժողին£ Միջադեպը, ինչի արդյունքում ճաքել է աշակերտի քունքոսկրը և ներուղեղային արնազեղում պատճառվել, տեղի է ունեցել Նոտտինհեմշիր կոմսության կաթոլիկ դպրոցում£ Դասի ժամանակ ուսուցիչ Հարվին դիտողություն է արել աշակերտներից մեկին. սա էլ պատասխանել է վիրավորական արտահայտություններով£ Ուսուցիչը, սակայն, չի հանդուրժել և մարզագնդով հարվածել է հանդուգն տղային` «Մեռիր, մեռիր» գոչելով£ Հետո պարզվել է, որ դասին ներկա մյուս աշակերտներից ոմանք այդ ամենը նկարել են տեսախցիկով£