Սրբապատկերներն են փրկել


Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչը վերջերս իրական հրաշք է համարել այն փաստը, որ մոսկովյան Կրեմլի Սպասկայա և Նիկոլսկայա աշտարակների վրա պահպանվել են սրբապատկերները. դրանք հայտնաբերվել են նորերս կատարված ամրացումների արդյունքում. - Ես հիացած եմ այն մարդկանց սխրանքով, ովքեր կարողացել են պահպանել այդ սրբապատկերները£ Նրանց կատարածը իսկական ձեռակերտ հրաշք է,¬ ասել է Եկեղեցու և հասարակության փոխհարաբերությունների սինոդական բաժնի ղեկավար, ավագ քահանա Վսեվոլոդ Չապլինը£ Նրա խոսքերով` խորհրդային իշխանության տասնամյակների ընթացքում «թաքցված լինելով մարդկային աչքերից` ներկա են գտնվել սուրբ իկոնաները. նրանց ներքո եկել¬անցել են խորհրդային առաջնորդները, նրանց ներկայությամբ շքերթներ ու ցույցեր են անցկացվել Կարմիր հրապարակում£ - Եվ ո¯վ իմանա, գուցե հենց` դրա շնորհիվ Կրեմլում ու Կարմիր հրապարակում աշխատողները փրկվել են շատ դժբախտություններից և, որ ամենակարևորն է` խելագարությունից, ինչին հեշտորեն կարող էր հասցնել այն ժամանակների գաղափարախոսությունը,¬ հավելել է հոգևորականը£ Նրա համոզմամբ` հայտնաբերված սրբապատկերները վերականգնման կարիք ունեն, սակայն` - …ամենագլխավորը` որպեսզի դրանք կամ գոնե դրանց պատճենները մարդիկ կարողանան տեսնել£ Ամերիկյան օրենք համաշխարհային մամուլի ազատության մասին Ողջ աշխարհի մամուլի ազատության մասին Միացյալ Նահանգների նախագահի ստորագրած օրենքը կապված է 2002 թ. Պակիստանում առևանգված ու սպանված լրագրող Դենիել Պերլի անվան հետ£ Այն ԱՄՆ¬ի Պետդեպարտամենտին պարտավորեցնում է մարդու իրավունքների մասին իր ամենամյա զեկույցում ընդգրկել տվյալներ նաև աշխարհի բոլոր երկրների լրատվամիջոցների ազատության վիճակի վերաբերյալ£ Դրանից զատ Պետդեպարտամենտը պետք է տեղեկություններ ներկայացնի, թե ո՞ր երկրների կառավարություններն են սահմանափակում ԶԼՄ¬ների ազատությունները կամ ճնշումներ գործադրում լրագրողների վրա£ Ի դեպ` ազատասիրական այս փաստաթղթի վավերացմանը ներկա գտնված որոշ լրագրողներ իրենց պարբերականներում նշել են, որ Դենիել Պերլի անվան օրենքի ստորագրումից անմիջապես հետո Սպիտակ տանը հավաքված լրագրողներին խնդրել են արագ հեռանալ շենքից£ Ավելորդ չէ նշել, որ օրենքի վավերացումից ընդամենը օրեր առաջ` մամուլի ազատության օրը (մայիսի 3¬ին) «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակեր պությունը հրապարակել էր Մամուլի թշնամի նշանավոր քաղաքական, կրոնական և ռազմական գործիչների անունները£ Նրանց շարքում են, օրինակ, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, «Թալիբանի» առաջնորդ Մոլլա Օմարը և այլք£