Դ Ե Մ Ե Ն Ներգաղթյալներին` ընդհանրապես, մուսուլմաններին` հատկապես


Գերմանիայի յուրաքանչյուր 5¬րդ քաղաքացի բացասաբար է վերաբերվում ներգաղթածներին` տեղեկացրել է «Շպիգել»¬ը` վկայակոչելով Հասարակական կարծիքի ուսումնասիրման INFO և թուրքական սոցիոլոգիական Liljeberg Research international ինստիտուտների սոցհարցումների արդյունքները£ 2100 գերմանացիներից բացի, հարցմանը մասնակցել են նաև 83 երկրներից այստեղ գաղթածները£ Պարզվել է, որ հասարակությանն ամենից վատ ինտեգրվում են թուրք մուսուլմանները. նրանց և գերմանացիների միջև արմատապես տարբեր են կենսական արժեքների` կրոնի ու հավատի, սեռական հակումների, կին¬տղամարդ հարաբերությունների ընկալումները£ Մասնագետներին հաջողվել է նաև ճշտել, թե հատկապես ովքեր են զգուշանում ներգաղթյալներից. հիմնականում` ոչ բարձրամակարդակ կրթություն ունեցողները, փոքր քաղաքների և նախկին ԳԴՀ¬ի բնակիչները£ Թուրք սոցիոլոգներից մեկն այդ մարդկանց որակել է որպես «դասական գերմանացի քաղքենիներ»£ Ընդհանուր առմամբ` Գերմանիայում ապրում են շուրջ 16 միլիոն եկվորներ, որոնց 20 %¬ը ծնվել է այս երկրի տարածքում, իսկ 48 %¬ը երկրի քաղաքացի է£