Ինչպես ճարել բաբո


Էնպես էր ստացվել, որ ես ժամանակ առ ժամանակ «ստուգայցի» էի գնում դիրքեր և յուրաքանչյուր հենակետում գտնվող մատյանների, հրահանգային թերթիկների ու այլ ուղեցույցների թերություններն էի վերացնում£ Զորամասում զինվորների հարաբերություններում մի այլ ջերմություն էր տիրում, իսկ դիրքերում` մեկ այլ` ավելի անկեղծ£ Կային դիրքեր, որտեղ ավելի երկար էի մնում և խոսք ու զրույցի բռնվում£ Հերթական անգամ զրուցում էի մի զինվորի հետ, ով մի քանի օր անց պետք է... Զրուցեցինք էստեղից¬էնտեղից, զրույցի ընթացքում ծառայակիցս հետաքրքրվեց, թե ով է իմ բաբոն£ Երբ ես ասացի, որ բաբո չունեմ, նա շատ զարմացավ և եռանդով սկսեց բացատրել, թե ինչպես անեմ` ես էլ մյուսների պես մի բաբո ճարեմ£ Եվ պատմեց, թե ինքն ինչպես է ճարել. - Ուրեմն էսպես` բախտի բերմամբ, թե պատահաբար, քայլելուց ճամփեզրին ընկած մի կոտրած դուռ աչքովս ընկավ£ Վերցրեցի էդ դուռը, խարխուլ տեղերին մի երկու մեխ խփեցի, շալակեցի ու, հայդա, ուղիղ դեպի գյուղի առաջին պատահած տունը£ Դուռը թակում եմ` մեկ էլ ներսից մի կնոջ ձայն եմ լսում... Խնդրեմ էս էլ բաբոն£ Առանց կաշկանդվելու ու վատ զգալու էն գտած դուռը շալակիցս վար եմ բերում ու ասում եմ. - Հե¯յ բաբո, ախր գյուդում եմ լի, էս կռիվներից տանջված ժողովուրդ եք, մի դուռ եմ ճարել, մեծ բաբո ես, իմ բաբոյի նման£ Ասի բերեմ, բալքի մի տեղ պետք կգա (ու ինչքան հնարավոր է բաբոյի բարբառով պետք է խոսալ)£ Էնպես էր ստացվել, որ երկու օր առաջ բաբոյի զուգարանի դուռն անտեր քամուց պոկվել-ընկել, կոտրվել էր£ Բերած դուռս տեղադրում եմ, և բաբոն ինձ հրավիրում է տուն, մի քիչ չեմ ու չեմ եմ անում, հետո գնում եմ ներս£ Բաբոն ինձ թզի չրով, թթի օղով պատիվ է տալիս£ Մի քիչ բաբոյին գովաբանում եմ, ասում եմ` շնորհակալություն բաբո ջան, բաբոն էլ ասում է` քե մատաղ, քաշվիլ մի, ե¯կ¬քինա¯£ Եվ էսպես վերջանում է` ավելի ճիշտ, սկսվում է բաբոյիս բաբոյությունը£ Չիմացողներին ասեմ, որ Արցախի զորամասերի խոսակցականում բաբո ասում են իրենց ծանոթ այն կնոջը, ում իբր թե ընդունում են որպես իրենց բաբո (տատ)£ Դե բոլորին էլ հայտնի է, թե տատը թոռան համար ինչքան կցավի ու կանհանգստանա£ Ու երբ մի անծանոթ կնոջ, մի անծանոթ երիտասարդ (զինվոր) ընկալում և ընդունում է որպես իր բաբո, նա էլ ուզած¬չուզած պիտի անի իր բաբոյությունը£ 11.12.1999 թ., գ. Մատաղիս Հ. Գ. Ես այս կատակ պատմությունը վերարտադրել եմ զինվորի զոհվելուց հետո, և կարծես նրանից փրկված մի մասունք լինի£

Աղասի ՀԱԿՈԲՅԱՆ