Եվրոյի վարկանիշը` Սարկոզիի բռունցքով


Փարիզն ու Մադրիդը հերքեցին այն լուրերը, թե Ֆրանսիայի նախագահը սպառնացել է իր երկիրը դուրս բերել եվրոյի գոտուց£ Սակայն նման լուրերը սովորաբար անհիմն չեն լինում£ Ավելին, տնտեսագետները եվրոպական արժույթի ապագայի համար շատ մռայլ կանխատեսումներ ունեն£ Իսպանական Pais¬ն, օրինակ, անցյալ շաբաթ աղմկահարույց մանրամասներ է հրապարակել այն մասին, թե Սարկոզին ոնց է կարողացել համոզել Անգելա Մերկելին` ստորագրելու եվրագոտու խոցելի տնտեսություններին շուրջ 1 տրիլիոն դոլարի չափով աջակցման արտակարգ ծրագիրը£ Pais¬ի տարածած վարկածի համաձայն` - Սարկոզին բռունցքը խփել է սեղանին և սպառնացել, որ Ֆրանսիան դուրս կգա եվրագոտուց,¬ նշել է թերթը` մեջբերելով Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգեսի զինակից Սապատերոյի խոսքերը, թե ինքն իբր տեսել է այդ միջադեպը£ Նույն աղբյուրի հավաստմամբ` Ֆրանսիայի առաջնորդը պահանջել է, որպեսզի բոլոր երկրներն օգնեն Հունաստանին, այլապես ինքը կվերանայի իր պետության մասնակցությունը եվրոպական արժույթի համակարգում£ Ինչպես նշվեց` այդ լուրերն հերքվել են, սակայն շուկաներն արդեն դժվարանում են կողմնորոշվել ստեղծված իրավիճակում£ Մեկ շաբաթ առաջ եվրոն կտրուկ վայրէջք կատարեց` իր գինն իջեցնելով մինչև 1,2359 դոլար£ Վերլուծաբանների կարծիքով` այն հավանաբար մտել է կայուն թուլության փուլ£ Մռայլ նորությունների մի չափաբաժին էլ անցյալ շաբաթ գերմանական Spiegel¬ն է հրապարակել. Եվրոպայի կենտրոնական բանկի ղեկավար Ժան¬Կլոդ Տրիշեն նշել է, որ շուկաները հիմա ամենածանր վիճակում են հայտնվել` Երկրորդ համաշխարհայինից հետո£ Նա ընդգծել է, թե ինքը դեմ է, որ Հունաստանը դուրս գա եվրագոտուց. - Եթե երկիրն արժութային միության մեջ է ընդգրկվում, պետք է մյուս երկրների հետ կիսի ընդհանուր ճակատագիրը£ Տրիշեն գտնում է նաև, որ ֆինանսական կարգապահությունը ոչ մի դեպքում չի խոչընդոտում տնտեսական աճը£ Այսպես թե այնպես` եվրոն զիջել է իր դիրքերը£